Բոստոնում եկող տարեսկզբին կբացվի միայն ժամկետանց մթերքի խանութ, հայտնում է Interfax-ը:
Դրա նախաձեռնության հեղինակ, գործարար Դուգ Ռաուխը ենթադրում է, որ կան առնվազն 5 մթերքներ, որոնք հնարավոր է ուտել պիտանելիության ժամկետի ավարտից հետո՝ առանց որևէ վնաս հասցնելու առողջությանը:
Նրա խոսքով՝ դրանք եգիպտացորենի չիպսերն են, շոկոլադը, ձուն, յոգուրտն ու կաթը:
Ռաուխի բոստոնյան «սթարթափը», որը կոչվում է Daily Table, միավորում է ստանդարտ մթերային խանութն ու ֆասթֆուդի ռեստորանը:
Բիզնեսմենը պատրաստվում է կենտրոնանալ պատրաստի մթերքի, մրգերի ու բանջարեղենների վրա ու իր հաճախորդ է համարում բոստոնցի ցածր եկամուտներ ունեցող քաղաքացիներին:







































