Պանամայի և Կոստա Ռիկայի բարձրլեռնային անտառներում ապրում են երգող գերմանամկներ: Հատկանշական են դրանց երկու տեսակները՝ լատինաամերիկյան գերմանամկները (Scotinomys teguina) և պանամական դարչնագույն գերմանամուկը (Scotinomys xerampelinus) ամեն անգամ, երբ անհրաժեշտ է պաշտպանել իրենց տարածքը, արտաբերում են սուր ձայներ: Նման կերպ նրանք ոչ միայն վախեցնում են իրենց մրցակիցներին, այլև օգնության են կանչում համախոհներին: Այս մասին հայտնում է vesti.ru-ն:
Հետազոտողները երկար ժամանակ չէին կարողանում հասկանալ այդ ամենի իմաստը, սակայն այսօր արդեն այդ հարցերի պատասխանը տրվել է՝ դրանք անհրաժեշտ են իրենց տարածքների սահմանները ընդգծելու համար:
Տվյալ դեպքում խոսքը S. Teguina-ի և S. Xerampelinus-ի միջև հակամարտության մասին է:
Կենտրոնաամերիկյան ավելի փոքրիկ գերմանամուկը ձգտում է պաշտպանվել պանամական դարչնագույն գերմանամկից, որն ունի անհամեմատ մեծ չափեր:
Կրծողների երկու տեսակն էլ արձակում են հազիվ մարդկային ականջին լսելի ձայներ:











































