Friday, 05 06 2026
23:50
Իրանը և ԱՄՆ-ն մոտ են միջուկային հարցի շուրջ շրջանակային փաստաթղթի համաձայնեցմանը. Գրոսի
Վստահ ենք՝ ընտրություններն անցկացնելու ենք ժողովրդավարական բարձր մակարդակով. նախագահ
Առայժմ իմաստ չեմ տեսնում հանդիպելու. Պուտինը մերժել է Զելենսկուն
Վրաստանի ՊԱԾ ղեկավարը պաշտոնական այցով գտնվում է Ադրբեջանում
Վիճաբանություն և վրաերթ Ներքին Չարբախում․ կա տուժած
Ադրբեջանը հերքել է CNN-ի հրապարակումը Իրանի դեմ գործողությունների համար իր տարածքն օգտագործելու վերաբերյալ
Մեկ օրում ոստիկանները բացահայտել են 150 հանցագործություն․ ՆԳՆ ոստիկանություն
22:50
ԱԷՄԳ-ն կարծում է, որ Իրանը չի փոխել բարձր հարստացված ուրանի պահման վայրը
Ալեն Սիմոնյանն ընդունել է ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի դիտորդական առաքելության պատվիրակությանը
22:30
Կիևը հաստատել է, որ Ռումինիայի ափերի մոտ ուկրաինական անօդաչու նավակ է պայթել
ԱԺ նախագահը Ֆրանկոֆոնիայի դիտորդների հետ քննարկել է ընտրական գործընթացները
22:10
Մակրոնը ողջունել է Զելենսկու բաց նամակը Պուտինին
22:00
Քրիստոնեական վերածնունդ Ամերիկայում․ ինչու են երիտասարդները վերադառնում եկեղեցի
21:50
Իրանում էլեկտրաէներգիայի ամենօրյա անջատումներ են
Հայաստանի դեմ ռուսական դիվերսիա է. քաղաքացին պիտի տեր կանգնի ընդդիմությանը
21:30
ՌԴ-ն Ուկրաինային է մեղադրել Ազովի ծովում հարձակման համար, կապի մեջ է Ադրբեջանի հետ
«Եռագլուխը» և Թաթոյանը, չունենալով սեփական օրակարգ, սպասարկում են ՖՍԲ-ի պատերազմի օրակարգը
21:09
Իրանի նոր գերագույն առաջնորդն առաջին անգամ համաներում է հայտարարել
Ուկրաինան Ազովի ծովում «ադրբեջանական» երկու բեռնանավ է ոչնչացրել․ Բաքուն ներգրավված է Ռուսաստան-Թուրքիա ապօրինի գործարքներում
20:50
Ռուսաստանը և Ուկրաինան գերիների փոխանակում են կատարել «185-ը 185-ի դիմաց» բանաձևով
Տրվել է դեղի հետկանչի կարգադրագիր
20:30
Ուկրաինայի ԶՈւ-ից հայտնել են են Ազովի ծովում նավերին հարվածների մասին
Պարզաբանում․ հաշվառումների վերաբերյալ ահազանգերի մասին
«Մարտի 1»-ի գործով հանրային քրեական հետապնդում է հարուցվել ԱԱԾ նախկին տնօրենի և 4 աշխատակիցների նկատմամբ
20:20
«Տոտենհեմը» հայտարարել է Ռոբերտսոնի տրանսֆերի մասին
«Մասկվա թող տան, ստեղ վեկալենք»․ ՀԿԿ-ն բացահայտել և կանխել է ընտրակաշառքի սխեմա
20:10
Թրամփը հայտարարել է, որ Իրանից հետո ԱՄՆ-ն կզբաղվի Կուբայով
Հայաստանը դառնում է «ԱԲ գործարանների պարտեզ». ԲՏԱ նախարար
Նեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելը դեռևս չի հաստատել ԱՄՆ-ի միջնորդությամբ Լիբանանում հրադադարի համաձայնագիրը. Ynet
Բազմամիլիոնանոց ֆինանսական հոսքեր, կրիպտոդրամապանակներով իրականացվող փոխանցումներ. ՊԵԿ-ը բացահայտել է խաղային հարթակների կազմակերպված ստվերային սխեմա

«Ս. Ներսես Շնորհալի» շքանշան` Բրազիլիայի հայոց թեմի առաջնորդին

Սեպտեմբերի 30-ին, Մայր Աթոռ Ս. Էջմիածնում, հանդիսապետությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, կատարվեց Ալեք և Մարի Մանուկյան Գանձատան «Կառլ և Էմմա Սողոյաններ» ձեռագիր մատյանների ցուցասրահի բացումը:

Բացման արարողության ժամանակ տեղի է ունեցել շքանշանի հանձնման մասնավոր արարողություն: Հայրապետական Սրբատառ կոնդակով Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու «Սուրբ Ներսես Շնորհալի» պատվո բարձր շքանշան շնորհվեց Բրազիլիայի հայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Տաթև արքեպիսկոպոս Ղարիբյանին` քահանայագործության հիսնամյա հոբելյանի առիթով:

«Սիրելի Սրբազան, շուրջ հինգ տասնամյակ, որպես հոգևոր սպասավոր Քրիստոսասեր մեր ժողովրդի, Ձեր կարողություններն ի սպաս եք դնում հանուն մեր Սուրբ Եկեղեցու Աստվածաշնորհ առաքելութեան արդյունավորման: Այսօր ուրախ ենք արձանագրելու, որ նախնյաց սուրբ հավատքն ու ավետարանական ճշմարտությունները քարոզելու աստվածահաճո գործին ծառայել եք հավատարմորեն, ջերմեռանդությամբ և ամենայն նվիրվածությամբ:

Գնահատարժան է հոգևոր ծառայության Ձեր ուղին: Ավարտելով Երուսաղեմի Սրբոց Հակոբյանց Վարժարանի ուսումնառության շրջանը և քահանայական ձեռնադրություն ստանալով Ամենապատիվ Տ. Եղիշե արքեպիսկոպոս Տերտերյան Պատրիարքի կողմից, ծառայության անցաք Ժառանգավորաց Վարժարանում որպես փոխտեսուչ` անձնվեր ջանքեր բերելով հօգուտ հոգևորականաց երիտասարդ սերունդի պատրաստության պատասխանատու գործի: Ապա 1966 թվականից սկսյալ շուրջ մեկ և կես տասնամյակ սպասավորություն իրականացնելով Կորդոբայում` անխոնջ քարոզչությամբ ու անձնդիր ծառայությամբ զորացյալ պահեցիք մեր ժողովրդի զավակաց հավատը, եկեղեցասեր ու ազգասեր ոգին` առաջնորդելով առ Բարձրյալն Աստված: Դուք երջանկահիշատակ Վազգեն Ա Ամենայն Հայոց Հայրապետի ձեռամբ արժանացաք Եպիսկոպոսական ձեռնադրության և Սուրբ Օծման` արդեն իսկ կարգված լինելով իբրև առաջնորդ Բրազիլիայի Հայոց Թեմի, որտեղ Ձեր քաջալերանքով ու նախաձեռնությամբ իրագործվեցին բազում եկեղեցաշեն ու ազգանվեր ծրագրեր` կենդանի ու զորավոր պահելով հայորդյաց ազգային և եկեղեցական կյանքը, որի ականատեսն ենք եղել նաև մենք` հընթացս Հարավային Ամերիկա կատարած Հովվապետական Մեր այցելությունների», – ասված է Հայրապետական կոնդակում:

Շնորհավորելով Տաթև Սրբազանին քահանայագործության հոբելյանի առիթով` Նորին Սրբությունը նրա կուրծքը զարդարեց «Սուրբ Ներսես Շնորհալի» շքանշանով և մաղթեց քաջառողջ ու արևշատ կենաց օրեր` Տիրոջ Սուրբ Աջի հովանու ներքո շարունակելու իր առաքելությունը` նորանոր եկեղեցաշեն ու ազգօգուտ հաջողություններ արձանագրելով ծառայության մեջ:

Իր հերթին Տաթև արքեպիսկոպոսն իր երախտագիտությունը հայտնեց Հայոց Հովվապետին բարձր գնահատանքի համար և իր հավատարմությունն ու սերը` Մայր Աթոռ Ս. Էջմիածնի և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հանդեպ:

Պարգևաբաշխման արարողությունն ավարտվել է «Էջ Միածինն ի Հօրէ» շարականի երգեցողությամբ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում