Wednesday, 10 06 2026
Եթե ընտրություններին միասնական ճակատով մասնակցեին ԼՀ-ը, ՀԱԿ-ը և Բևեռը, ապա կհաղթեր անվավեր քվեաթերթիկը. Գալջյան
Դոնալդ Թրամփը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին
22:10
Քեշմ կղզու մոտակայքում պայթյուններ են որոտացել. «Mehr»
Հայաստանը ռուսական գազային շանտաժին չպետք է տեղի տա. գազ հնարավոր է ձեռք բերել այլ երկրներից
21:50
Եմենի ափերի մոտ բեռնանավ է գրոհի ենթարկվել
Այդ ուժը մեզ շփոթում է իր մոտ ծվարած, մի ցուցակից մյուսը թռչկոտողների հետ. մենք Վարդևանյան չենք
Ռուսաստանը պատրաստ է Վրաստանի հետ համագործակցության ընդլայնման. Զախարովա
Մոսկվան Երևանի նկատմամբ վարում և վարելու է «սեր առանց պարտավորության» քաղաքականությունը
21:09
Իրանի հարավը ջրամատակարարման խնդրի է բախվել ԱՄՆ-ի հարվածներից հետո
Վլադիմիր Պուտինը կայցելի՞ Թուրքիա
20:50
Իրանի զինված ուժերը ամբողջապես ջախջախված են. Թրամփ
Լատվիայի ԱԳ նախարարը շնորհավորել է Արարատ Միրզոյանին խորհրդարանական ընտրություններում ՔՊ-ի հաղթանակի կապակցությամբ
20:30
ԱՄՆ-ն պահանջում է վերանայել ԵՄ-ում դեղորայքի գնագոյացման համակարգը
20:20
Հայաստանի կարատեի հավաքականի անդամ Սուրեն Հարությունյանը կմասնակցի «Karate One Premier League – Rabat 2026»-ին
20:10
Պարսից ծոցի երկրներին հիշեցնում ենք իրավական և բարոյական պատասխանատվության մասին. Իրանի ԱԳՆ
Երևանի 478 տեղամասերից 467-ում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ստացել է ամենաշատ ձայները. Գալջյան
19:50
Կոնգոյում Էբոլայից զոհերի թիվը հասել է 115-ի, հաստատված դեպքերի թիվը մոտենում է 600-ի
Ճշգրտումների արդյունքում ՔՊ-ի ձայները 49,8%-ից այս պահին դարձել են 49,9%. Ալեքսանյան
19:30
Յոհաննեսբուրգում զանգվածային կրակոցներից 12 մարդ է զոհվել. կասկածյալները փախուստի մեջ են
ԿԸՀ-ն պարզաբանում է ընտրողների ցուցակների հրապարակման կարգը
19:10
ԱՄՆ Կոնգրեսը հավանություն է տվել միգրացիոն ծառայությունների համար 70 միլիարդ դոլարի հատկացմանը
Ռուսական ընդդիմությունը վայր կդնի, թե կպահի մանդատները, որոշվում է Մոսկվայում, ոչ թե՝ Երևանում
18:50
«Ռեալը» երկարաձգել է Adidas-ի հետ համագործակցությունը
ՌԴ-ն կորցրել է առավելությունը պատերազմում և կոլապսի առջև է. Երևանը պետք է պատրաստ լինի այդ սցենարին
Պեսկովը չի բացառել Փաշինյան-Պուտին հանդիպման հնարավորությունը ընտրությունների արդյունքների վերջնական ամփոփումից հետո
Թալիբանին շնորհավորող Ռուսաստանից ակնկալիք պետք չէ ունենալ
18:10
Թրամփի ընտանիքը միլիարդներ է վաստակել կրիպտոարժույթից. Reuters-ի բացահայտումը
Հայաստանում Ռուսաստանի կրեատուրան քաղաքական ռեսուրս չէ նաև Ռուսաստանի համար
17:50
Իրանը հայտարարել է, որ ԱՄՆ-ի կողմից հրադադարի ռեժիմի խախտումները վնասում են դիվանագիտությանը
ՀՀ սեփականության իրավունքն է գրանցվել Քանաքեռավան գյուղի շուրջ 20.6 հա մակերեսով անշարժ գույքի նկատմամբ. Նիկոլ Փաշինյան

Մայր Աթոռում բացվել է «Կառլ և Էմմա Սողոյաններ» ձեռագիր մատյանների ցուցասրահը

Սեպտեմբերի 30-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Ալեք և Մարի Մանուկյան Գանձատանը, հանդիսապետությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, տեղի է ունեցել «Կառլ և Էմմա Սողոյաններ» ձեռագիր մատյանների ցուցասրահի բացման արարողությունը:

Հայ Եկեղեցու բարերար տիկին Էմմա Սողոյանը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին է ընծայաբերել քսաներկու ձեռագիր մատյաններ և հայերեն առաջին տպագիր Աստվածաշունչը` ի հիշատակ իր հոգելույս ամուսին Կառլ Սողոյանի:

Տերունական աղոթքից և շարականի եգեցողությունից հետո տիկին Սողոյանը հատել է ցուցասրահի մուտքի ժապավենը, որից հետո Վեհափառ Հայրապետի գլխավորությամբ հյուրերը մուտք են գործել նորաբաց ցուցասրահ:

Այս առիթով ներկաներին ողջունեց Մայր Աթոռի Թանգարանների և Արխիվի տնօրեն Տ. Ասողիկ քահանա Կարապետյանը: «Այսօր այս ձեռագրերը ցուցադրության են դրվում Սուրբ Էջմիածնում, որպեսզի ամեն ձեռագիր` որպես սրբություն և անբարբառ բարեխոս, շարունակի բարեխոսել այս ընտանիքի համար և մանավանդ Կառլ Սողոյանի հոգու հանգստության և տիկին Սողոյանի կենաց արևշատության համար», – իր խոսքում նշել է Տեր Ասողիկը` երախտագիտություն հայտնելով նաև Վեհափառ Հայրապետին` հայ հոգևոր մշակույթի աշխարհասփյուռ նշխարները խնամքով հավաքելու և Մայր Աթոռում մեկտեղելու համար:
Այնուհետև իր ջերմ ապրումներն ու զգացումները ներկաներին փոխանցեց նաև տիկին Էմմա Սողոյանը:
Արարողության ավարտին տիկին Էմմա Սողոյանին իր օրհնությունը բերեց Ամենայն Հայոց Կաթողիկոսը: «Գոհունակություն ենք հայտնում, որ Տերը մեզ պարգևում է այսպիսի ազնվահոգի զավակներ, ովքեր իրենց կյանքի ընթացքում ջանասիրությամբ հավաքած մեր հոգևոր արժեքները պատրաստակամ ոգով և սիրով ընծայաբերում են ազգային հաստատություններին», – ասաց Հայոց Հայրապետը` ընդգծելով, որ այլևս իրականություն է դարձել բարերար հայորդու բաղձանքը և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի նվիրական հարկի ներքո ինչպես հայ, այնպես էլ օտար հանրությանը պատճաշորեն ներկայացվելու են տասնյակ տարիների ընթացքում նրա կողմից հավաքված ձեռագրերը:

Վերստին իր գնահատանքը հայտնելով Սողոյան ընտանիքին` Ամենայն Հայոց Կաթողիկոսը մաղթեց, որ Տիրոջ օրհնությունը, ողորմությունն ու առատ շնորհները հեղվեն ազգային մեր կյանքից ներս և հովանի լինեն մեր ժողովրդին` առաջնորդելով դեպի խաղաղ և բարօր կյանքի օրեր:

Նորաբաց սրահում բացի ընծայված ձեռագրամատյաններից ցուցադրվում են նաև որոշ բացառիկ փաստաթղթեր Մայր Աթոռի արխիվից, որոնց թվում են նաև Կ.Պոլսի Հայոց Պատրիարք Տ. Զավեն արքեպիսկոպոս Եղիայանի գաղտնի փաստաթղթերը` կապված Հայոց ցեղասպանության հետ, ինչպես նաև վերջինիս գրությունն ուղղված Տ.Տ. Գևորգ Ե Ամենայն Հայոց Կաթողիկոսին` ապրիլի 24-ը Հայոց Ցեղասպանության հիշատակի օր հաստատելու վերաբերյալ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում