Givemesport-ի փոխանցմամբ՝ Մադրիդի «Ռեալ»-ի երկրպագուները «Ատլետիկո»-ից սեփական հարկի տակ կրած պարտությունից հետո (0:1) ակումբի նախագահ Ֆլորենտինո Պերեսից պահանջում են լքել ակումբը:
Երկրպագուները դժգոհ են հատկապես Պերեսի՝ Մեսութ Օզիլի տրանսֆերը Լոնդոնի «Արսենալ»-ին վաճառելու որոշումից:
Նրանք դժգոհ են նաև թիմի գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտիի աշխատանքից, ով ամռանը փոխարինել էր Ժոզե Մոուրինյոյին:








































