Իտալական Gucci նորաձևության տունն ու Համաշխարհային կինոյի հիմնադրամը, որն ստեղծել է Մարտին Սկորսեզեն, միասին կնկարահանեն «Ապստամբ առանց իդեալի» (Rebel Without a Cause) լեգենդար ֆիլմի ռիմեյքը: Այս մասին հայտնում է FashionTime-ը:
Ֆիլմն էկրան է բարձրացել 1955թ., դրանում խաղացել են այն ժամանակներում հայտնի դերասաններ Ջեյմս Դինն ու Դենիս Հոպերը:
Ֆիլմի նոր տարբերակը կնկարահանվի Warner Bros կինոընկերության մասնակցությամբ:
Ֆիլմի շնորհանդեսը տեղի կունենա նոյեմբերի 1-ին Լոս Անջելեսի արվեստի թանգարանում:
Gucci-ն ու Սկորսեզեն միասին հաջողությամբ համագործակցում են արդեն մի քանի տարի:
Նրանք նկարահանել են Ֆեդերիկո Ֆելլինիի, Սերջիո Լեոների, Միքելանջելո Անտոնիոնիի, Ջոն Կասավետիսի ֆիլմերի ռիմեյքներ:









































