Այսօր Իրաքի մայրաքաղաք Բաղդադում ահաբեկչությունների հետևանքով զոհվել է ավելի քան 50 մարդ: Այս մասին հաղորդում է Associated Press-ը՝ վկայակոչելով տեղի իշխանություններին:
Բաղդադի տարբեր մասերում ահաբեկիչները պայթեցրել են ավելի քան տասը ականապատ ավտոմեքենա: Պայթյուններից մեկը որոտացել է մայրաքաղաքի Սադր Սիթի շիաների շրջանում: Ահաբեկիչներն ավտոմեքենան պայթեցրել են տեղի բանջարեղենի շուկայում:
Վերջին տվյալներով՝ այսօր ահաբեկչությունների հետևանքով զոհվել է 51, վիրավորվել՝ 150 մարդ:










































