Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Իտալիայի Ա Սերիայի 6-րդ տուրում Թուրինի «Յուվանթուս»-ը 0:1 հաշվով պարտության մատնեց «Տորինո»-ին:
Մրցավարները չնկատեցին, որ Կարլոս Տևեսը, որի հարվածից հետո գնդակը ետ մղվեց դարպասաձողից և վրա հասած Պոգբան գրավեց դարպասը, գտնվում էր բացահայտ խաղից դուրս վիճակում:
Արդյունքում՝ Պոգբայի գոլի շնորհիվ թուրինյան ակումբը վաստակեց 3 միավոր:









































