Մոսկվայում ձերբակալվել է հայերի հանցախումբ, որոնց կասկածում են հարձակումներ իրականացնելու համար: Այս մասին հաղորդում է Interfax-ը՝ վկայակոչելով Ռուսաստանի ՆԳՆ մամլո ծառայությունը:
Ոստիկանության տվյալներով՝ 2013թ. փետրվարին կասկածյալները Տրոիցկում հարձակվել են բանկի վրա և ատրճանակի սպառնալիքով գանձապահից հափշտակել 1.2 միլիոն ռուբլի:
Հունիսին խմբի անդամները ավազակային նման հարձակում են գործել նաև Մոսկվայում բանկային գրասենյակի վրա, որտեղից հափշտակել են շուրջ մեկ միլիոն ռուբլի:
Խմբավորման չորս անդամները ձերբակալվել են մայրաքաղաքի Հյուսիսարևելյան շրջանում: Նրանք բոլորը ծնունդով Հայաստանից են, որոնք առանց գրանցման բնակվում են Մոսկվայում: Կասկածյալների տան խուզարկության ժամանակ առգրավվել է ավելի քան 40 բջջային հեռախոս, SIM-քարտեր, տրավմատիկ զենք:








































