IT-հսկան իր կողմն է գրավել Nike ընկերության առաջատար դիզայներ Բեն Շաֆերին՝ հայտնում է 9to5Mac կայքը:
Ինչպես հայտնի է, ավելի վաղ Շաֆերը գլխավորել է մարզական հագուստի բաժինը, որը զբաղվել է փորձարարական նախագծերով:
Մասնավորապես, Բենի ղեկավարությամբ Nike-ը թողարկեց ուլտրաթեթև Flyknit մարզակոշիկներն ու Fuelband ապարանջանը:
9to5Mac կայքի հաղորդմամբ՝ Apple-ում Շաֆերը կզբաղվի iWatch «խելացի» ժամացույցների մշակմամբ:








































