Իտալիայի խորհրդարանում վարչապետ Էնրիկո Լետայի կառավարությանը վստահություն հայտնելու քվեարկությունը տեղի կունենա հոկտեմբերի 2-ին: Այս մասին հաղորդել է նախարարների կաբինետի ղեկավարը՝ նախագահ Ջորջո Նապոլիտանոյի հետ խորհրդակցությունից հետո:
Լետան նշել է, որ մտադիր չէ «3 օրով» վստահություն ստանալ: «Եթե չլինի մեծամասնության աջակցությունը, ես կընդունեմ դրանից բխող բոլոր հետևանքները»,- ընդգծել է վարչապետը:







































