Գերմանիայի անշարժ գույքի գործակալություններից մեկի կայքում հայտնվել է այսպիսի հայտարարություն՝ «Ապրե´ք այնպես, ինչպես երբևէ ապրել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը»:
Գործակալությունը հաճախորդներին առաջարկում է 55 քառակուսի մետր մակերեսով երկու սենյականոց բնակարան, որտեղ Մերկելը բնակվել է 4 տարի՝ 1968-1990թթ.: Մեկ օրվա արժեքն է 55 եվրո: Այս մասին հայտնում է The Local-ը:
Պենցլաուեր-Բերգ շրջանը, որտեղ գտնվում է բնակարանը, ինչպես նաև ողջ Արևելյան Բեռլինը, շատ է փոխվել այն ժամանակից ի վեր, երբ այնտեղ բնակվել է Մերկելը: Շատ տներ վերանորոգվել են կամ լիովին վերակառուցվել: Թիվ 104 տանը փոխվել է հատակը, իսկ հին կահույքին փոխարինում է IKEA-ի կահույքը:











































