Ոստիկանությունը Իրանի նախագահ Հասան Ռուհանիի՝ Թեհրանի օդանավակայան ժամանելու պահին կարգուկանոնը խախտելու կասկածանքով երկու մարդ է ձերբակալել, փոխանցում է Mehr գործակալությունը:
Փաստի առթիվ գործ է հարուցվել:
Նախագահի դիրքորոշումից, ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում արված արտահայտություններից դժգոհողները նախագահի՝ Նյու Յորքից Թեհրան վերադառնալու ժամանակ հավաքվել էին օդանավակայանում: Մի քանիսը նախագահի վրա կոշիկներ էին նետել:









































