Վերջին 10 օրում Թաիլանդում հորդառատ անձրևների հետևանքով առաջացած ջրհեղեղից տուժել էր ավելի քան 2 մլն մարդ: Այս մասին հայտնում է ITAR-TASS-ը՝ հղում անելով երկրի արտակարգ իրավիճակների կանխարելման դեպարտամենտին:
Տարերքի հիմնական հարվածը կրել են 30 նահանգ երկրի հյուսիսում, արևելքում ու հյուսիս-արևելքում:
Ջրածածկ էին հազարավոր տներ ու հարյուրավոր ճանապարհներ: Մի շարք շրջաններում տեղաշարժը հնարավոր էր դարձել միայն նավակներով ու հատուկ տեխնիկայով:
Միևնույն ժամանակ, Թաիլանդի հիդրոօթերևութաբանական ծառայությունը այսօր նախազգուշացում է տարածել անձրևների ուժեղացման մասին թագավորության հյուսիս-արևելքում ու արևելքում:
Հորդառատ անձրևներն իրենց հետ բերել են Վուտիպ հզոր թայֆունը:








































