Մայիսի 27-ին Ուկրաինայի մայրաքաղաք Կիեւում տեղի ունեցած ԵԽԽՎ մշտական կոմիտեի նիստում այլ հարցերի թվում քննարկվել է նաեւ Հայաստանի ԱԺ «ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանի դիմումը եղբոր՝ Տիգրան Փոստանջյանի նկատմամբ իրականացվող ապօրինությունների վերաբերյալ: ԵԽԽՎ «Եվրոպայի միավորված ձախեր» խմբի նախագահ Տինի Կոխը «Ժառանգություն» խմբակցությանը տեղեկացրել է, որ Զարուհի Փոստանջյանի` 30.05.2011 թվականի բաց նամակը նույնպես քննարկման առարկա է դառնալու:
Ընդունվել է ԵԽԽՎ ամառային նստաշրջանի 2011 թվականի հունիսի 20-24-ը տեղի ունենալիք լիագումար նիստի օրակարգի նախագիծը, համաձայն որի՝ 2011 թվականի հունիսի 22-ին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը պետք է ելույթ ունենա, որից հետո նրան հարցեր կհղեն ԵԽԽՎ պատվիրակները:









































