Լոնդոնի «Տոտենհեմ»-ի կիսապաշտպան Լյուիս Հոլտբին հայտարարել է, որ թիմի գլխավոր նպատակը Չեմպիոնների Լիգայում խաղալն է:
«Ցանկացած մարդ երազում է չեմպիոնության մասին, բայց մեր հիմնական նպատակը Չեմպիոնների Լիգայի ուղեգրի նվաճումն է: Ես վստահ եմ, որ մենք դրա համար բոլոր նախադրյալներն ունենք:
Մրցաշրջանը շատ երկար է, ու մենք պետք է ամբողջ ընթացքում լինենք լավ մարզավիճակում:
Վերջին երկու շաբաթների ընթացքում շատ խաղեր ենք ունեցել, բայց հիանալի աշխատանք ենք կատարել»,- նշել է Հոլտբին:








































