Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Վարդան Գրիգորյանի նախագահությամբ սկսվում է Դավիթ Սիմիդյանի գործի դատական քննությունը:
Առաջադրված մեղադրանքի համաձայն՝ 29-ամյա Դավիթ Սիմիդյանը 2013 թվականի մարտի 31-ին Նուբարաշենի խճուղում գտնվող «Որսորդ» ՍՊԸ հրաձգարանին կից հյուրանոցային համալիրից կատարել է ընդհանուր՝ 550 հազար դրամի հրազենների գաղտնի հափշտակություն:
Բացի դրանից, ըստ մեղադրանքի՝ Դավիթ Սիմիդյանը նույն օրը նույն վայրից, ապօրինի մուտք գործելով շինություն, կատարել է 30 հազար դրամի ուրիշի գույքի գաղտնի հափշտակություն:
Դավիթ Սիմիդյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 238 հոդվածի 3-րդ մասի 4-րդ կետով և 177 հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով:
Սիմիդյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:











































