Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում Յուրի Բաղդասարյանի նախագահությամբ սկսվելու է Աշոտ Գևորգյանի գործով դատական նիստը:
2013 թվականի հունիսի 9-ին, ժամը 21-ն անց 30-ի սահմաններում 37-ամյա Աշոտ Գևորգյանն իրենց տանը դանակով հարվածներ է հասցրել կնոջ՝ Անուշի կրծքավանդակին ու որովայնի շրջանին և սպանել է նրան:
Բացի այդ, Աշոտ Գասպարյանը դանակով հարվածել է նաև անչափահաս դուստրերին, նրանց առողջությանը պատճառել կյանքին վտանգ սպառնացող ծանր վնաս: Այնուհետև Աշոտը դանակով հարվածել է նաև իր որովայնին ու նույնպես պատճառել կյանքին վտանգ սպառնացող ծանր վնասվածք:
Աշոտ Գևորգյանին մեղադրանք է առաջադրվել դիտավորյալ սպանության և ծանր մարմնական վնասվածք պատճառելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին և 112 հոդվածի 1-ին մասերով:
Գործով իրեղեն ապացույց են ճանաչվել խոհանոցային 6 դանակներ՝ տարբեր չափսերի, և մեկ հատ սրճեփ:
Աշոտ Գևորգյանը գտնվում է ՀՀ ԱՆ «Հոգեբուժական բժշկական կենտրոնում»:









































