Ջեք Վետտրիանոյի աշխատանքները վաճառվում են հարյուր հազարավոր ֆունտերով, իսկ նրա երկրպագուների թվում են Ջեք Նիքոլսոնը և սեր Ալեքս Ֆերգյուսոնը:
Երբ շոտլանդացի նկարիչ Ջեք Վետտրիանոն միայն սկսել էր ցուցադրել իր աշխատանքները, նրա կտավները վաճառվում էին ավելի քան 3 հազար ֆունտ ստերլինգով: Հիմա Վետտրիանոյի ստեղծագործությունների արժեքը 25-125 հազար ֆունտ է: Օրինակ, 2004 թ. Վետտրիանոյի «Երգող ծառայապետ» ամենահայտնի կտավը վաճառվել է 750 հազար ֆունտով:
Վետտրիանոյի ստեղծագործությունները սիրում են Ջեք Նիքոլսոնը և սեր Ալեքս Ֆերգյուսոնը, իսկ հենց նկարիչը իր նկարների ոգեշնչումը գտնում է Լեոնարդ Քոենի, Ջոննի Քեշի կամ Թինա Թյորների երգերում: Օրինակ, ստեղծագործություններից մեկը կոչվում է Dance Me To The End Of Love, իսկ մյուսը՝ Dancer For Money:









































