Դորտմունդի «Բորուսիա»-ի հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին հայտնել է, որ հաճույք է ստանում իր ներկայիս թիմի խաղից:
«Հսկայական բավարարվածություն եմ զգում` Դորտմունդի ակումբի կազմում հանդես գալու ժամանակ: Նվիրված եմ «Բորուսիա»-ին: Ցանկանում եմ որքան հնարավոր է շատ տիտղոսներ նվաճել »,- ասել է Ռոբերտը:
Հիշեցնենք` «Ֆրայբուրգ»-ի դեմ հանդիպմանը «Բորուսիա»-ն հաղթել է 5:0 հաշվով: Լևանդովսկին դուբլի հեղինակ է դարձել:









































