Ա Սերիայի 6-րդ տուրի շրջանակներում կայացած «Ջենոա»-ի դեմ հանդիպմանը «Նապոլի»-ի պաշտպան Ռաուլ Ալբիոլը վնասվածք է ստացել:
Իսպանացի ֆուտբոլիստը փոխարինվել է առաջին խաղակեսից հետո, քանի որ ազդրի շրջանում ցավեր է զգացել: Առաջիկա օրերին կպարզվի, կարո՞ղ է արդյոք նա մասնակցել իր թիմի` Լոնդոնի «Արսենալ»-ի դեմ խաղին:
Հիշեցնենք` Չեմպիոնների Լիգայի գավաթի խաղարկության խմբային փուլի երկրորդ տուրի շրջանակներում կայանալիք «Արսենալ»-«Նապոլի»-ի խաղըտեղի կունենա հոկտեմբերի 1-ին:









































