Բուլղարիայի Ալբենա քաղաքում ընթացող բռնցքամարտի 1997-1998թթ. ծնված պատանիների և աղջիկների աշխարհի առաջնության 54 կգ քաշային կարգում Հայաստանի ներկայացուցիչ Անի Հովսեփյանը բրոնզե մեդալ է նվաճել:
50 կգ քաշային կարգում հանդես եկող Անուշ Գրիգորյանը դուրս է եկել եզրափակիչ՝ ապահովելով առնվազն արծաթե մեդալ: Այդ մասին հայտնում է Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունը:







































