Գերմանիայի առաջնության 7-րդ տուրի «Վոլֆսբուրգ»-ի դեմ խաղից հետո Մյունխենի «Բավարիա»-ի գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան հայտնել է, որ իր թիմը դեռ պետք է կատարելագործի խաղը:
Հիշեցնենք` իսպանացի մասնագետի սաները հաղթանակ են տարել «Վոլֆսբուրգ»-ի նկատմամբ` նվազագույն առավելությամբ: Հանդիպման միակ գոլի հեղինակ է դարձել Տոմաս Մյուլլերը:
«Չնայած այն փաստին, որ մենք հաղթեցինք, դեռ պետք է կատարելագործենք մեր խաղը: Պետք է վերլուծենք «Վոլֆսբուրգ»-ի դեմ հանդիպումը: Վստահ եմ, որ առաջիկա խաղերում «Բավարիա»-ն ավելի արժանապատիվ ֆուտբոլ կցուցադրի»,- ասել է Գվարդիոլան:









































