Ֆուտբոլի Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 7-րդ տուրի շրջանակներում Երևանի «Փյունիկ»-ն ընդունել էր «Արարատ»-ին:
Հանդիպումն ավարտվել է հյուրերի` 1:0 հաշվով հաղթանակով:Միակ գոլը 47-րդ րոպեին խփել է Ալեքսանդր Ռակիչը։ Խաղի 87-րդ րոպեին խաղադաշտից հեռացվել է «Արարատ»-ի ֆուտբոլիստ Գորիկ Խաչատրյանը։
«Արարատ»-ն իր ակտիվում 14 միավոր է գրանցել և գլխավորում է մրցաշարային աղյուսակը, իսկ «Փյունիկ»-ը 12 միավորով երկրորդ տեղում է։








































