Սեպտեմբերի 28-ին հոլիվուդյան դերասանուհի Նաոմի Ուոթսը նշում է իր ծննդյան 45-րդ տարեդարձը: Երիտասարդ տարիներին նա ստիպված է եղել շատ ճանապարհորդել աշխարհով մեկ, մինչև որ գտել է իր կոչումը: Նաոմին փորձել է Ճապոնիայում մանեկենուհի, Ավստրիայում նորաձևության ամսագրի թղթակից դառնալ, մինչ որ չի հայտնվել Լոս Անջելեսում, որտեղ վերջապես հասկացել է, որ իր կոչումը կինոյում խաղալն է: Այսօր առաջարկում ենք հիշել դերասանուհու հինգ ամենամեծ դերերը:
1. «Մալհոլանդ Դրայվ»
Սա հոգեբանական թրիլլեր է, որը թողարկվել է 2001 թ. և Նաոմիի համար փառքի ճանապարհ է դարձել: Այս ֆիլմը դերասանուհուն երկար սպասված ճանաչվածություն և խոշոր հոնորարներ է բերել:


2. «21 գրամ»
«Մալհոլանդ Դրայվից» հետո պրոդյուսերները Նաոմիին շատ աշխատանքներ են առաջարկել: Երբ նրան առաջարկել են խաղալ «21 գրամ» ֆիլմում, դերասանուհին համաձայնել է առանց սցենարը կարդալու: Եվ չի սխալվել: Այս ֆիլմում նրա դերը «Օսկարի» է առաջադրվել, և չնայած մրցանակն ուրիշ դերասանուհու է բաժին հասել, Նաոմիի տաղանդը ոչ մեկի մոտ կասկած չի առաջացրել:


3. «Քինգ-Քոնգ»
Տեսնելով Նաոմիին՝ ռեժիսոր Փիթեր Ջեքսոնը որոշել է, որ միայն նա կարող է գրավել հսկա կապիկի սիրտը:


4. «Անհնարինը»
Այս ֆիլմը հիմնված է իսպանական մի ընտանիքի իրական պատմության վրա, որը կենդանի էր մնացել Հնդկական օվկիանոսում 2004 թ. տեղի ունեցած ցունամիից հետո: Դերասանուհին այս դերին մեծ պատասխանատվությամբ է մոտեցել և մշտապես խորհրդակցել է դերի նախատիպի հետ: Նաոմիի ջանքերը գնահատվել են ըստ արժանվույն, և նրան կրկին առաջադրել են «Օսկարի»՝ «լավագույն կանացի դեր» անվանակարգում:


5. «Դիանա. սիրո պատմություն»
Արքայադուստր Դիանայի մասին կենսագրական ֆիլմի պրեմիերան կայացել է սեպտեմբերի սկզբին: Նաոմին ֆիլմի գլխավոր դերակատարն է: Դերասանուհին խոստովանել է, որ իր համար Ուելսի արքայադստեր դերում խաղալը հեշտ չի եղել. Նա շատ է անհանգստացել, թե այդ մասին ինչ կարծիք կարտահայտեն արքայադստեր հարազատները: Սակայն թագավորական ընտանիքը չի արձագանքել ֆիլմի թողարկմանը:












































