Goal.com-ի տեղեկացմամբ՝ «Միլան»-ի հարձակվող Մարիո Բալոտելին գովեստի խոսքեր է հղել իր նախկին մարզիչ Ռոբերտո Մանչինիին, ում հետ աշխատել է «Ինտեր»-ում և «Մանչեսթեր Սիթի»-ում հանդես գալու ընթացքում:
«Մանչինին իմ մարզական կարիերայի գլխավոր մարզիչն է: Ես հարգում եմ նրան և շնորհակալ եմ, որ նա թույլ է տվել ինձ դրսևորել իմ խաղը «Ինտեր»-ում:
«Սիթի»-ում հանդես գալու ընթացքում ես ցանկանում էի ավելի շատ խաղաժամանակ ստանալ, սակայն թիմում 5 հարձակվողներ կային, և իրավիճակը բարդ էր:
Այնտեղ չէի կարողանում ինքնադրսևորվել անգամ ողջ ուժերս ներդնելու պարագայում»,- նշել է հարձակվողը:







































