ՀՖՖ տեխնիկական կենտրոնում՝ Ֆուտբոլի ակադեմիայում, ավարտվել է Հայաստանի Մ-17 և Վրաստանի Մ-17 հավաքականների միջև ընկերական հանդիպումը:
Այդ մասին տեղեկացնում է ՀՖՖ պաշտոնական կայքը:
Հայաստանի ընտրանին հաղթանակ է տարել 3:1 հաշվով: Մեր թիմի կազմում գոլերի հեղինակներ են դարձել Ռաֆայել Դարբինյանը, Ռոբերտ Մինասյանը և Տիգրան Ղազարյանը: Հյուրերի կազմում աչքի է ընկել Ռատի Արզիլաձեն:










































