Wednesday, 15 05 2024
Փողոցները փակ կմնան մինչև 22։00-ն․ ՀՀ ՆԳՆ
Դիաբետի բարդությունների դեմ պայքարի ծրագիր` բոլոր մարզերում
Կոտայքի մարզի Բալահովիտ գյուղում ավտոմեքենա է այրվել, վարորդը հոսպիտալացվել է
20:00
Հայտնի է Դոնալդ Թրամփի և Ջո Բայդենի բանավեճի հավանական ժամկետը
ՎԶԵԲ նախագահը շնորհակալություն է հայտնել ՀՀ կառավարությանը բանկի համաժողովը բարձր մակարդակով կազմակերպելու համար
Ավանեսյանն այցելել է ԱՄԷ «Դաման» ազգային ապահովագրական կազմակերպություն
19:30
Գերմանիայի կանցլերը դատապարտել է Սլովակիայի վարչապետի դեմ մահափորձը
2014 թ աշխարհագրության դասագրքում երեխաներին սովորեցնում են՝ Հայաստանը 29․743 կմ² է. Ղազարյան
Կրթության բարեփոխումներ, ինստիտուցիոնալ զարգացում, խաղաղության օրակարգի իրացում. Փաշինյանը՝ ՎԶԵԲ համաժողովի բացմանը
19:00
Լուկաշենկոն կայցելի Ադրբեջան
Իսրայելի ճնշման ներքո Ռաֆահը 450.000 պաղեստինցի է լքել
18:40
Շվեյցարիան պարզեցրել է ԵՄ-ի ռազմական առաքելություններին իր բանակի մասնակցության ընթացակարգերը
Համաշխարհային բանկի հետ քննարկվել է պետական հատվածի արդիականացման չորրորդ վարկային ծրագրի իրականացման ընթացքը
18:30
Սլովակիայի վարչապետի վիճակը գնահատվում է ծանր
18:30
ՆԱՏՕ-ն և Եվրահանձնաժողովը քննադատել են «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրինագծի ընդունումը Վրաստանի խորհրդարանի կողմից
Անահիտ Ավանեսյանն ԱՄԷ-ում ներկայացրել է առողջության համապարփակ ապահովագրության ներդրման հայաստանյան մոտեցումները
18:20
Հնդկաստանի ԱԳՆ-ն պատասխանել է ԱՄՆ-ին Իրանի նավահանգստի վերաբերյալ
Բագրատ Գայստանյանի կոչով քաղաքացիները հավաքվում են Օպերայում
18:10
Ուկրաինայի նախագահը չեղարկել է իր այցը Իսպանիա և Պորտուգալիա
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Աննա Վարդապետյանն ընդունել է Հայաստանում ԵԽ գրասենյակի նորանշանակ ղեկավարին
18:08
Եվրահանձնաժողովի նախագահ Ֆոն դեր Լեյենը դատապարտել է Ֆիցոյի դեմ մահափորձը
18:06
Մանրամասներ՝ Սլովակիայի վարչապետի դեմ մահափորձից
Վերահսկող մարմինը կասեցրել է հացի 3 արտադրամասերի արտադրական գործունեությունը
Հո չե՞ն թողնելու, որ ցուցարարները մտնեն համաժողովի տարածք կամ տապալեն այն». Իոաննիսյան
Զախարովայի բացահայտումն Ալմաթիի վերաբերյալ
Վրաստանի նախագահը հանդիպել է ԵՄ արտգործնախարարներին
17:40
Ուկրաինան ԱՄՆ-ից պահանջել է վերացնել Ռուսաստանի տարածքին հարվածների արգելքը
17:32
Բլինքենը հայտարարել է ռազմական կարիքների համար Ուկրաինային լրացուցիչ 2 մլրդ դոլար հատկացնելու մասին
17:31
Կուլեբան Բլինքենի հետ քննարկել է իրադրությունը Խարկովի մարզում և Դոնբասում

Հաստատվել է սիրիացի փախստականներին հյուրընկալող երկրներին տրամադրվելիք օգնությունը

Վաշինգտոն – Ամերիկայի հայկական համագումարի (Համագումար) հաղորդմամբ անցյալ շաբաթ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի Հատկացումների հանձնաժողովը հաստատեց 2018թ. ֆինանսական տարվա (FY18) Պետական, արտաքին գործառնությունների և հարակից ծրագրերի (SFOPS) հատկացումների մասին օրինագիծը: Ընդհանուր առմամբ օրինագիծը 47.4 միլիարդ ԱՄՆ դոլար է տրամադրվում SFOPS-ի ֆինանսավորման համար, որը 10 միլիարդ ԱՄՆ դոլարով պակաս է 2017թ. ֆինանսական տարվա (FY17) համեմատ: Օրինագծում պահպանվում է Ազատության աջակցության ակտի 907-րդ բանաձևը և ներառում է դրույթ սիրիացի փախստականներին հյուրընկալող երկրներին տրամադրվելիք օգնության վերաբերյալ:

SFOPS-ի զեկույցում կարևորվել է անհրաժեշտությունը լրացուցիչ աջակցություն տրամադրել «Սիրիայի և հարևան երկրների խոցելի բնակչությանը»՝ բաղկացած Սիրիայի քաղաքացիական պատերազմից տուժած և Իսլամական պետության (ԻԼԻՊ) կողմից հալածվող սիրիացի փախստականներից, քրիստոնյաներից և այլ փոքրամասնություններից: Հանձնաժողովը մտահոգություն է հայտնել «սիրիացիների երկարատև տեղահանման և ներկայումս նրանց կրած ծանր բեռի մասին, ինչպես նաև շարունակական բարդությունները, որ սիրիացի փախստականների հարցը առաջ է բերում հյուրընկալող համայնքներում»:

«Խորին երախտագիտություն ենք հայտնում Ներկայացուցիչների պալատի Հատկացումների հանձնաժողովին` թե՛ փախստականներին, թե՛ հյուրընկալող երկրներին մարդասիրական օգնության տրամադրման անհրաժեշտության կարևորելու համար», – նշել է Համագումարի գործադիր տնօրեն Բրայան Արդունին: «Այսօրվա դրությամբ Հայաստանը Սիրիայից ավելի քան 22,000 փախստականների է հյուրընկալել, ովքեր փախել են իրենց ընտանիքների հետ: Մինչ Սիրիայում իրավիճակը վատթարանում է, Հայաստանը շարունակում է որպես ապաստարան ծառայել Մերձավոր Արևելքում բռնությունից և ցեղասպանությունից փախչող հալածյալ քրիստոնյաների և վտանգված այլ խմբերի համար: Քանի դեռ Սիրիայում մարդասիրական ճգնաժամը շարունակվում է, պետք է ապահովենք, որ հրատապ օգնությունը հասնի դրա կարիքն ունեցողներին, ներառյալ Հայաստանին՝ որպես փախստականների վերաբնակեցման համար ընդունող երկրի», – հավելել է նա:

Մեջբերելով իսլամիստական ծայրահեղականների կողմից Սիրիայի և Իրաքի կրոնական փոքրամասնությունների դեմ իրականացված ցեղասպանություն ձևակերպումը, որն արվել էր 2016թ. մարտի 18-ին Պետքարտուղար Ջոն Քերրիի կողմից՝ օրինագծով դրամական միջոցներ է հատկացվում՝ «հասանելի դարձնելու խոցելի և հալածված կրոնական փոքրամասնություններին պաշտպանելուն ուղղված ծրագրերի համար»: Սա ներառում է Ներկայացուցիչների պալատի 390 բանաձևը՝ Իրաքի և Սիրիայի ցեղասպանություններից փրկվածներին անհետաձգելի օգնության տրամադրման և հաշվետվողականության մասին 2017թ. ակտով լիազորված ծրագրեր, որոնք Ամերիկայի հայկական համագումարը մեծապես սատարել է, և որը միաձայն ընդունվեց Ներկայացուցիչների պալատի կողմից ս.թ. հունիսի 6-ին: Հանձնաժողովն առաջարկում է ոչ պակաս, քան 10 միլիոն ԱՄՆ դոլար տրամադրել խոցելի և հալածվող կրոնական փոքրամասնությունների պաշտպանությանն ուղղված ծրագրերի համար: Բացի այդ, օրինագծում նշվում է, որ 10 միլիոն ԱՄՆ դոլար պետք է տրամադրվի նաև կրոնական ազատության միջազգային ծրագրերին:

Ներկայացուցիչների պալատի զեկույցում նաև ներառված է բաժին Ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշահամալիրների և ատյանների վերաբերյալ, որտեղ նշվում է Եվրոպայում, Եվրասիայում և Կենտրոնական Ասիայում «ցեղասպանության հուշահամալիրների կառուցմանն ու պահպանմանն ուղղված» դրամական միջոցների հատկացման մասին:

«Ամերիկայի հայկական համագումարը կշարունակի պայքարել լրացուցիչ օժանդակության համար: Չնայած համատարած կրճատումներին, հույժ կարևոր է, որ Հայաստանն ու Արցախն անհրաժեշտ ռեսուրսներ ունենան՝ փախստականների ներկայիս ​​ճգնաժամի, ինչպես նաև Ադրբեջանի կողմից հրադադարի խախտումների շարունակվող և մահացու դեպքերի հետևանքով առաջացած մարդասիրական կարիքները հոգալու համար», – հայտարարել է Արդունին:

Չնայած Ադրբեջանին տրամադրվելիք օգնության կապակցությամբ Նախագահի կողմից առաջարկված բյուջեիկրճատմանը, այն նաև կտրուկ նվազեցրել է Հայաստանին առաջարկված օգնությունը: ԱՄՆ նախագահի՝ Հայաստանի համար նախատեսված բյուջեի առաջարկը ներառում էր 4 միլիոն ԱՄՆ դոլար Տնտեսական աջակցության և զարգացման հիմնադրամի համար, 1.5 միլիոն ԱՄՆ դոլար՝ Թմրամիջոցների միջազգային վերահսկման և իրավապահության, և 700,000 ԱՄՆ դոլար՝ Զենքի չտարածման, հակաահաբեկչական, ականազերծման ու հարակից ծրագրերի համար: Ներկայացուցիչների պալատի Եվրոպայի, Եվրասիայի և նոր սպառնալիքների ենթահանձնաժողովը «Եվրոպայի և Եվրասիայի համար 2018թ. ֆինանսական տարվա բյուջեի վերաբերյալ Նախագահի առաջարկի քննում» խորագրով լսումներ կանցկացնի հուլիսի 25-ին, հետագա քննարկումների համար:

Ներկայացուցիչների պալատի հանձնաժողովում գործողության ավարտից հետո ուշադրությունը թեքվում է դեպի Սենատի Հատկացումների հանձնաժողովին, որտեղ վերջինիս օրինագծի իր տարբերակի վերջնական մշակման նիստն է սպասվում:

Համագումարն այս տարվա սկզբին վկայություն էր ներկայացրել Ներկայացուցիչների պալատի Պետության, արտաքին գործառնությունների և հարակից ծրագրերի ենթահանձաժողովին` շեշտադրելով առանցքային խնդրահարույց ոլորտները՝ ներառյալ շարունակվող թուրքական և ադրբեջանական շրջափակումները, շարունակական և զգալի ֆինանսավորման անհրաժեշտությունը, ինչպես նաև Մերձավոր Արևելքում վտանգված քրիստոնյա փոքրամասնությունների անվտանգությունը և Հազարամյակի մարտահրավեր կորպորացիայի երկրորդ ԱՄՆ-Հայաստան համաձայնագրի սատարումը:

Մարտի 17-ին Կոնգրեսի Հայկական հարցերով հանձախմբի համանախագահ կոնգրեսական Ֆրենք Փալոն կրտսերը (դեմոկրատ, Նյու Ջերսի) և Ներկայացուցիչների պալատի Հետախուզության հանձաժողովի ամենաբարձրաստիճան անդամ և Հայկական հարցերով հանձախմբի փոխնախագահ կոնգրեսական Ադամ Շիֆը (դեմոկրատ, Կալիֆորնիա)վկայություն էին ներկայացրել՝ ի աջակցություն Հայաստանին և Արցախին տրվող օժանդակության, երբ ԱՄՆ վարչակազմը հրապարակեց 2018թ. ֆինանսական տարվա բյուջեի նախագիծը: Նրանք նաև մարտի 30-ին երկկուսակցական նամակ էին ստորագրել: Այն առաջնորդել էր կոնգրեսական Փալոնը՝ Հայկական հարցերով հանձախմբի համանախագահ Ջեքի Սփայերի (դեմոկրատ, Կալիֆորնիա) և 22 այլ կոնգրեսականների հետ և հանդես էր գալիս ի պաշտպանություն «ԱՄՆ-ի շահերի առաջադրման՝ Հայաստանի անկախության ամրապնդմամբ, Լեռնային Ղարաբաղի խաղաղության հաստատմամբ ու օժանդակելով Հայաստանին՝ որպես տարածաշրջանային անվտանգ ապաստարան Մերձավոր Արևելքում վտանգված փախստականների համար»:

Անցյալ ամիս կոնգրեսական Աննա Էշուի (դեմոկրատ, Կալիֆորնիա) առաջնորդությամբ 27 կոնգրեսականներ նամակ էին հղել Ներկայացուցիչների պալատի Պետության, արտաքին գործառնությունների և հարակից ծրագրերի հատկացումների ենթահանձնաժողովի նախագահ Հալ Ռոջերսին (հանրապետական, Կենտուկի) և ամենաբարձրաստիճան անդամ Նիթա Լոուին (դեմոկրատ, Նյու Յորք)՝ մտահոգություն հայտնելով Հայաստանին տրվելիք օգնության 67 տոկոս կրճատման կապակցությամբ:

«Համաշխարհային ծավալուն անորոշության ժամանակաշրջանում ԱՄՆ-ը պետք է շարունակի խթանել իր դաշնակիցների առաջընթացը, ոչ թե նահանջի իր պարտավորվածություններից որպես աշխարհի առաջատար ժողովրդավարություն: Երբ ԱՄՆ-ը և Հայաստանը նշում են դիվանագիտական ​​հարաբերությունների 25-ամյակը, կոչ ենք անում հանձնաժողովին մերժել ԱՄՆ նախագահի առաջարկած 2018թ. ֆինանսական տարվա (FY18) բյուջեում ընդգրկված Հայաստանին տրվելիք ԱՄՆ արտաքին օգնության վնասաբեր կրճատումներից», – կոնգրեսականները նշել էին նամակում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում