Արգենտինայի Կինեմատոգրաֆիական արվեստի ու գիտության ակադեմիան ռեժիսոր Լուսիա Պուենսոյի «Վակոլդա» ֆիլմն առաջադրել է «Օսկարի»՝ «Օտար լեզվով լավագույն ֆիլմ» անվանակարգում: Այս մասին հայտնում է ITAR-TASS-ը:
Ֆիլմը նկարահանված է Լուսիա Պուենսոյի նույնանուն վեպի հիման վրա: Ֆիլմը քվեարկության արդյունքում մի փոքր է առաջ անցել Խուան Խոսե Կապանելյայի «Կախարդական ֆուտբոլ» ֆիլմից:
Ավելի վաղ Սան-Խուան քաղաքում «Ունասուր» կինոփառատոնում Պուենսոյի ժապավենը ստացել էր 4 մրցանակ՝ «Լավագույն դերասանուհի» (Նատալյա Օրեյրո), «Լավագույն ռեժիսորական աշխատանք» (Լուսիա Պուենսո), «Բացահայտում» (Ֆլորենսիա Բադո), ինչպես նաև «Լավագույն ֆիլմ»:
Այն մասին՝ արդյոք ֆիլմը կներկայացվի՞ ամենահեղինակավոր կինոմրցանակին, հայտնի կդառնա 2014թ.:










































