Գլխավոր դատախազի պաշտոնում զինդատախազ Գևորգ Կոստանյանի առաջադրումը ոգևորությամբ են ընդունել ՀՀ ոստիկանությունում՝ հույսեր փայփայելով, որ նրա հետ կստացվի այն բաղձալի համագործակցությունը, որն այդպես էլ չի ստացվել այս 2 ուժային կառույցների միջև:
«Հրապարակ» օրաթերթն այսօրվա համարում գրում է, որ ոստիկանությունն ու դատախազությունը տարիներ ի վեր հայտնի են իրենց թշնամական հարաբերություններով, որը երբեմն հատում է մասնագիտական սահմաններն ու վերածվում միջանձնային պատերազմի: Նախկին դատախազ Աղվան Հովսեփյանի օրոք հարաբերությունները չէին ստացվում ինչպես նախկին ոստիկանապետ Ալիկ Սերգեյիչի, այնպես էլ Վովա Գասպարյանի օրոք:
Մանրամասները՝ կարդացեք «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:










































