Գերմանիայի Սոցիալ-դեմոկրատական կուսակցությունից կանցլերի թեկնածու Պեր Շտայնբրյուկը հայտարարել է մեծ քաղաքականությունից հեռանալու մասին՝ փոխանցում է Deutsche Welle-ն:
«Իմ կարիերան ավարտվում է»,- ասել է նա Բեռլինում կուսակցության փոքր համագումարի ժամանակ:
Շտայնբրյուկն ընդգծել է, որ չի ձգտում կուսակցությունում և Բունդեստագի խմբակցությունում պաշտոնի:
Սոցիալ-դեմոկրատական կուսակցության ղեկավարությունը մտադիր է բանակցել Քրիստոնեա-դեմոկրատական միություն/Քրիստոնեա-սոցիալական միություն դաշինքի հետ մեծ կոալիցիա ձևավորելու հարցում, իսկ այնուհետև հարցը դնել համակուսակցական հանրաքվեի: Խորհրդակցությունները կսկսվեն արդեն հաջորդ շաբաթ:








































