«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ ՀՀ զինվորական դատախազ է նշանակվելու գլխավոր դատախազի տեղակալ Արմեն Դանիելյանը:
«Երեկ փորձեցինք տեղեկության իսկությունը պարզել Ա. Դանիելյանից, սակայն վերջինս ասաց, որ ինքը նման տեղեկատվության չի տիրապետում. «Նման առաջարկ ես չեմ ստացել, ես աշխատում եմ գլխավոր դատախազի տեղակալի պաշտոնում»: Մեր հարցին՝ եթե նման առաջարկ լինի, կընդունի, Դանիելյանը պատասխանեց. «Անկեղծ ասած՝ հիմա ոչ մի բան պատրաստ չեմ ընդունելու, քանի որ ես այժմ աշխատում եմ գլխավոր դատախազի տեղակալի պաշտոնում, ինձ նման առաջարկություն չի եղել: Իսկ եթե անկեղծ լինեմ, ապա դրա մասին երբեւիցե չեմ մտածել»»,-գրում է թերթը:
Հոդվածն ամբողջությամբ՝ կարդացեք «ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:











































