Saturday, 27 06 2026
08:20
Հայաստանի կանանց բասկետբոլի ազգային հավաքականը փոքր երկրների ԵԱ-ի կիսաեզրափակչում է
07:50
Մունդիալ-2026. Գերմանիան ու ԱՄՆ-ն պարտվեցին երրորդ տուրում
23:36
40 տարի անց Շիլթոնը ներել է Մարադոնային «Աստծո ձեռքի» գոլի համար
23:31
«Արարատ-Արմենիա»-ն ու «Նոա»-ն նոր համալրումներ ունեն
15:50
ՖԻՖԱ-ն թույլատրել է ՌԴ մինչև 15 տարեկանների հավաքականի մասնակցությունն աշխարհի առաջնությանը
07:30
Մունդիալ-2026. Խմբային փուլի վերջին տուրում հաղթեցին Մեքսիկան, Բրազիլիան, Շվեյցարիան,
23:15
Ռոնալդուն դարձավ առաջին ֆուտբոլիստը, որը գոլ է խփել Աշխարհի 6 առաջնություններում
Հայաստանի բասկետբոլի կանանց թիմը անհաջող մեկնարկեց փոքր երկրների Եվրոպայի առաջնությունում
10:30
Մունդիալ-2026. Անգլիան ոչ-ոքի ավարտեց հանդիպումը Գանայի հետ, Խորվաթիան ու Կոլումբիան հաղթեցին
08:10
Շախմատի աշխարհի 14-18 տարեկանների առաջնության ավարտին մնացել է երեք խաղափուլ․ հայ պատվիրակների արդյունքները
21:09
Աշխարհի այս առաջնությունը՝ որպես ռեկորդակիր ռմբարկուների մրցաշար
11:10
Մբապեն աշխարհի առաջնություններում խփած գոլերով գերազանցեց բրազիլացի Ռոնալդոյին
08:50
Իտալիայում շարունակվում է շախմատի աշխարհի 14-18 տարեկանների առաջնությունը․ ինչ արդյունքներ ունեն հայ պատվիրակները
Հայաստանի կանանց բասկետբոլի ազգային հավաքականը մեկնարկում է ելույթները Եվրոպայի առաջնությունում
00:03
Լիոնել Մեսսին՝ Աշխարհի առաջնությունների պատմության բոլոր ժամանակների լավագույն ռմբարկու
20:00
Վազորդ Երվանդ Մկրտչյանը՝ Բալկանյան երկրների առաջնության հաղթող, Ռազմիկ Ղազարյանը՝ արծաթե մեդալակիր
19:20
Գրոսմայստեր Զավեն Անդրիասյանը դարձել է 2026 Chicago Summer Open դասական և կայծակնային շախմատի մրցաշարերի հաղթող
18:50
Հայազգի սուսերամարտիկը՝ Եվրոպայի առաջնության մեդալակիր
18:24
Աշխարհի առաջնություն 2026-ում գրանցվել է պատմական ռեկորդ
18:10
Կաբո Վերդեի դարպասապահի մայրն աջակցել է որդուն
14:50
Մունդիալ-2026. Եգիպտոսը հաղթեց Նոր Զելանդիային, Ուրուգվայ-Կաբո Վերդե հանդիպումն ավարտվեց ոչ-ոքի
11:30
Իրանի հավաքականը շնորհակալական նամակ է թողել Լոս Անջելեսին
23:50
Իսպանիան առանց դժվարության հաղթեց Սաուդյան Արաբիային
Հայաստանի բասկետբոլի կանանց ընտրանին սկսում է պայքարը փոքր երկրների Եվրոպայի առաջնությունում
14:20
Հայաստանի ծանրամարտի հավաքականն այսուհետ հանդես կգա նոր մրցումային հագուստով
12:20
Շախմատի աշխարհի պատանիների և աղջիկների առաջնություն. Հայաստանը ներկայացնող շախմատիստների արդյունքները 6-րդ խաղափուլից հետո
09:50
Մունդիալ-2026. Գերմանիան դուրս եկավ խմբից, Ճապոնիան հաղթեց Թունիսիին
22:40
«Կիլիկիան» առաջին հորիզոնականով ավարտեց Regions’ Cup-ի որակավորման նախնական փուլը
20:00
Ծաղկաձորի գլխավոր մարզահամալիրը՝ Եվրոպայի թենիսի ֆեդերացիայի պաշտոնական գործընկեր
11:40
5 խաղափուլից հետո հայ շախմատիստները շարունակում են պայքարը առաջատարների խմբում

10-ից՝ 3. Հիասթափված Մխիթարյանի կրակոցն աստղային պատերազմում

ԱՄՆ-ում ընթացող International Champions Cup ոչ պաշտոնական մրցաշարում «Մանչեսթեր Յունայթեդն» այսօր հերթական հաղթանակն է տարել՝ այս անգամ առավելության հասնելով Չեմպիոնների լիգայի գործող գավաթակիր Մադրիդի «Ռեալի» նկատմամբ: Հանդիպման հիմնական ժամանակն ավարտվել է ոչ-ոքի՝ 1:1, իսկ 11-մետրանոց հարվածաշարով Ժոզե Մոուրինյոյի թիմը հաղթել է 2:1 հաշվով:

Նկատենք, որ հետխաղյա աստղային այս յուրովի «պատերազմում» ընդամենը 3 հարվածն է արդյունավետ եղել: 11-մետրանոց առաջին երկու հարվածները անհաջող են իրացրել թե՛ «Մանչեսթեր Յունայթեդի» և թե՛ «Ռեալի» ֆուտբոլիստները: Հարվածաշարում առաջինն աչքի է ընկել Հենրիխ Մխիթարյանը, ում կրակոցն առաջ է մղել «Մանչեսթեր Յունայթեդին»: Հարվածաշարում «Յունայթեդից» գոլի հեղինակ է դարձել նաև պաշտպան Բլինդը:

«Պատկերացնո՞ւմ եք, 10 հարվածից ընդամենը 3-ն էին արդյունավետ: Նման մակարդակի կատարողների դեպքում սա ուղղակի ֆանտաստիկ երևույթ է: Ընդհանուր առմամբ լավ խաղացինք: Ես գոհ եմ այս շրջագայությունից: Եթե Մատայի և Էրերայի վնասվածքները լուրջ չլինեն, ապա կարելի կլինի ասել, որ ԱՄՆ կատարած շրջագայությունն ուղղակի իդեալական էր»,- խաղից հետո ասել է «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն:

Մադրիդի «Ռեալն» առաջին հանդիպումն անցկացրեց նախամրցաշրջանում: Զինեդին Զիդանի գլխավորած թիմը հանդիպումը սկսեց բավական ուժեղ կազմով: Մասնավորապես, մեկնարկային կազմում էին այնպիսի անհատականություններ, ինչպիսիք են Լուկա Մոդրիչը, Գարթե Բեյլը, Կարիմ Բենզեման:

Ժոզե Մոուրինյոն, ինչպես նախապես հայտարարել էր, «Մանչեսթեր Սիթիի» հետ նախորդ հանդիպման համեմատ հիմնական կազմում 9 փոփոխություն էր կատարել. ընդմիջումից հետո Մոուրինյոն կատարել է 8, իսկ 51-րդ րոպեին կատարել է նաև 9-րդը՝ Էրերայի վնասվածքի պատճառով: Հենրիխ Մխիթարյանը ասպարեզ է դուրս եկել ընդմիջումից հետո՝ փոխարինելով թիմի ավագ Կարիկին: Երկրորդ կեսում «Ռեալի» կազմում խաղացել են հիմնականում երիտասարդ ֆուտբոլիստներ:

«Երկրորդ կեսում մեր խաղացողներն այլևս մոտիվացված չէին գործում, քանզի Զիդանը խաղադաշտ էր դուրս բերել երիտասարդ տղաների, որոնց դեմ պայքարելն այնքան էլ հետաքրքիր չէ: Հատկապես հիասթափված էին երկրորդ կեսում խաղադաշտ դուրս եկած տղաները, ովքեր ուզում էին խաղալ «Ռեալի» առաջատարների դեմ: Չկար հաղթելու մեծ ցանկություն, բայց, ի վերջո, հաղթեցինք»,- ավելացրել է Մոուրինյոն:

Երկրորդ կեսում Մոուրինյոն, բացի Մխիթարյանից, խաղադաշտ է մտցրել առանցքային խաղացողներ Պոգբային, Լուկակուին, Էրերային, Սմոլինգին, Դե Խեային, ինչպես նաև Բլինդին: Կարելի է ասել, որ հանգամանքների բերումով «Ռեալի» և «Մանչեսթերի» առաջատարները չեն խաղացել միմյանց դեմ:

Այս մրցավեճում կրկին ուշադրության կենտրոնում է եղել «Մանչեսթեր Յունայթեդը» վերջերս համալրած Ռոմելու Լուկակուն: Վերջինի գործողությունները այս անգամ ևս արդյունավետ էին ու տպավորիչ: Կարելի է ասել, որ այս հարձակվողը կարճ ժամանակահատվածում գտել է իր տեղը «Մանչեսթեր Յունայթեդում»: Լուկակուին հաջողվում է արդյունավետ համագործակցել կիսապաշտպանական օղակի ֆուտբոլիստների հետ: Կարելի է ասել նաև, որ նա իր գործողություններով և խաղային ոճով հիշեցնում է Զլատան Իբրահիմովիչին, ով վնասվածքի պատճառով երկար ժամանակով շարքից դուրս է եկել: Խաղից հետո Մխիթարյանը գրառում է կատարել թվիթարյան իր միկրոբլոգում՝ «Պահելով հաղթական գիծը: Հաջորդ հանդիպումը «Բարսելոնայի» հետ է՝ Վաշինգտոնում»:

Սա «Մանչեսթեր Յունայթեդի» չորրորդ հանդիպումն էր ԱՄՆ-ում: Առաջին երեք խաղերում Մոուրինյոյի թիմը նույնքան հաղթանակ է տարել: Այդ չորս հանդիպումներում Հենրիխ Մխիթարյանը խփել է երկու գոլ և դարձել մեկ գոլային փոխանցման հեղինակ, ինչպես նաև աչքի ընկել հետխաղյա 11-մետրանոց հարվածաշարով:

Հուլիսի 27-ին Բարսելոնայի հետ հանդիպումից հետո «Յունայթեդը» կուղևորվի Նորվեգիա, որտեղ հուլիսի 30-ին կմրցի «Վալերենգա» թիմի հետ: Օգոստոսի 2-ին էլ Մոուրինյոյի թիմի մրցակիցը կլինի իտալական «Սամպդորիան»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում