Հուլիսի 24-ին սատկել է 20-ամյա Սթաբս կատուն, որն իր ամբողջ կյանքում եղել է Ալյասկա նահանգի Թալքիթնա քաղաքի ոչ պաշտոնական քաղաքագլուխը: Այս մասին հայտնում է Associated Press գործակալությունը:
900 բնակիչ ունեցող քաղաքում բացակայում է քաղաքագլխի պաշտոնը, ում գործառույթները կատարում է քաղաքային խորհուրդը: 1997 թվականին խանութներից մեկի կառավարիչ Լորի Սթեքը կատակով քաղաքագլխի պաշտոնում առաջարկել էր կատվի ձագի թեկնածությունը, որին ավելի վաղ նա վերցրել էր փողոցից: Թալքիթնայի բնակիչները հավանություն էին տվել այդ գաղափարին:
Այժմ այդ պատվավոր կոչումը «ժառանգությամբ» կանցնի կատվի մի այլ ձագի, որն ապրում է նույն ընտանիքում, որտեղ և Սթաբսը։









































