Թևան Պողոսյանն ընտրվել է ՀՀ ՔՀԿ-ների կոալիցիայի կառավարման խորհրդի նախագահ:
Հուլիսի 21‐ին տեղի է ունեցել Հայաստանի քաղաքացիական հասարակության կազմակերպությունների (ՔՀԿ) հակակոռուպցիոն կոալիցիայի երրորդ համաժողովը և այնուհետև կառավարման խորհրդի նիստը, որի ընթացքում ընտրվել են Կոալիցիայի կառավարման խորհրդի նոր անդամներ և նախագահ:
Իրավաբանների հայկական ասոցիացիայի նախագահ, Կոալիցիայի քարտուղարության համակարգող Կարեն Զադոյանը ներկայացրեց վերջին մեկ տարվա ընթացքում կատարված աշխատանքները: Մասնավորապես, նախորդ տարվա երկրորդ կիսամյակում Կոալիցիան կառավարությանը ներկայացրել էր 6 կետից բաղկացած առաջարկություններ, և համագործակցությամբ իրականացվել են դրանց մի մասն ամբողջությամբ (օրինակ, քրեականացվել է ապօրինի հարստացումը), մյուս մասը՝ մասնակի և մյուս մասի ուղղությամբ կատարվում են քայլեր:
Լուսանկարը՝ iravaban.am-ի











































