ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հայտնել է, որ Իրանի նախագահ Հասան Ռուհանիի հետ հեռախոսազրույցում քննարկել է Իրանի միջուկային ծրագրի խնդրի լուծման հարցը:
«Ես վստահ եմ, որ հարցը լուծելու համար հիմքեր կան»,- ասել է Օբաման:
«Դեպի համաձայնություն տանող ուղին բարդ կլինի, սակայն մենք պարտավոր ենք հետևել դիվանագիտական ճանապարհին»,- ԱՄՆ նախագահի խոսքերը մեջբերում է Ria Novosti-ին:










































