ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում անհրաժեշտ է բարեփոխումներ իրականացնել՝ ընդլայնելով մշտական անդամների թիվը: Այս մասին Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նիստի ընթացքում իր ելույթի ժամանակ ասել է Մեծ Բրիտանիայի փոխվարչապետ Նիք Քլեգը:
«ՄԱԿ-ն ավելի լավ ընկեր չունի, քան Մեծ Բրիտանիան, սակայն կազմակերպությունը պետք է սթափ կերպով արտացոլի աշխարհը, որտեղ մենք այժմ ապրում ենք»,- ասել է Քլեգը:
«ԱԽ-ն պետք է բարեփոխումների ենթարկվի: Այնքան ժամանակ, քանի դեռ սեղանի շուրջ տեղերի քանակը չի մեծանա, այն անախրոնիզմ կլինի՝ անցյալի վերապրուկ:
Ահա թե ինչու Մեծ Բրիտանիան շարունակում է աջակցել Բրազիլիային, Հնդկաստանին, Գերմանիային և Ճապոնիային մշտական տեղեր տրամադրելուն, ինչպես նաև պնդում Աֆրիկայի մշտական ներկայացուցչության մասին»,- ընդգծել է փոխվարչապետը:










































