Thursday, 11 06 2026
ԱՊՀ ստեղծագործական և գիտական մտավորականության համաժողովում Էդուարդ Թոփչյանը և Բելլա Ամարյանն արժանացել են մրցանակների
ԱԳ նախարարի տեղակալը Մարիա Թելալյանի հետ հանդիպմանն ընդգծել է ՀՀ պատրաստակամությունը ԺՀՄԻԳ-ի հետ կառուցողական համագործակցության շարունակական ընդլայնմանը
00:40
«Փյունիկ»-ը տարբերանշանի վրա կրկին ավելացրել է չեմպիոնական աստղը
Հայաստանի թեկնածուն ընտրվել է ՄԱԿ-ի Հաշմանդամություն ունեցող անձանց հանձնաժողովի անդամ
00:20
Հայաստանի կանանց ֆուտբոլի ազգային թիմը պարտությամբ ավարտեց ընտրական փուլը
Տաշիրում կասեցվել է պանրի արտադրամասի արտադրական գործունեությունը․ ՍԱՏՄ
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձի նկատմամբ ընտրվել է կալանք. հայտարարվել հետախուզում. 3 անձի վերաբերյալ նախաքննությունն ավարտվել է
Պուտինը պահանջել է ուժեղացնել կրթական համակարգի անվտանգությունը
ՍԱՏՄ-ն «Զվարթնոց» օդանավակայանում գործող հանրային սննդի կետում հայտնաբերել է վտանգավոր սննդամթերք
23:30
Տոկիոյում հանդիպել են Ճապոնիայի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները
Տեսանկարահանող սարքը կգործարկվի հունիսի 15-ից
23:10
Հաքան Ֆիդանը Սոֆիայում հանդիպումներ է անցկացրել մի շարք պաշտոնյաների հետ
Անցած մեկ օրում բացահայտվել է 184 հանցագործություն
Էրդողանը հայտարարել է, որ Իսրայելի քաղաքականությունը սպառնալիք է դարձել Թուրքիայի ազգային անվտանգության համար
Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի «Մուշ» կինոթատրոնի շենքը կվերադարձվի Հայաստանի Հանրապետությանը
ՌԴ արտգործնախարարությունում հանդիպում կանցկացվի Ֆրանսիայի, Գերմանիայի և Բրիտանիայի դեսպանների հետ
Եթե ընտրություններին միասնական ճակատով մասնակցեին ԼՀ-ը, ՀԱԿ-ը և Բևեռը, ապա կհաղթեր անվավեր քվեաթերթիկը. Գալջյան
Դոնալդ Թրամփը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին
22:10
Քեշմ կղզու մոտակայքում պայթյուններ են որոտացել. «Mehr»
Հայաստանը ռուսական գազային շանտաժին չպետք է տեղի տա. գազ հնարավոր է ձեռք բերել այլ երկրներից
21:50
Եմենի ափերի մոտ բեռնանավ է գրոհի ենթարկվել
Այդ ուժը մեզ շփոթում է իր մոտ ծվարած, մի ցուցակից մյուսը թռչկոտողների հետ. մենք Վարդևանյան չենք
Ռուսաստանը պատրաստ է Վրաստանի հետ համագործակցության ընդլայնման. Զախարովա
Մոսկվան Երևանի նկատմամբ վարում և վարելու է «սեր առանց պարտավորության» քաղաքականությունը
21:09
Իրանի հարավը ջրամատակարարման խնդրի է բախվել ԱՄՆ-ի հարվածներից հետո
Վլադիմիր Պուտինը կայցելի՞ Թուրքիա
20:50
Իրանի զինված ուժերը ամբողջապես ջախջախված են. Թրամփ
Լատվիայի ԱԳ նախարարը շնորհավորել է Արարատ Միրզոյանին խորհրդարանական ընտրություններում ՔՊ-ի հաղթանակի կապակցությամբ
20:30
ԱՄՆ-ն պահանջում է վերանայել ԵՄ-ում դեղորայքի գնագոյացման համակարգը
20:20
Հայաստանի կարատեի հավաքականի անդամ Սուրեն Հարությունյանը կմասնակցի «Karate One Premier League – Rabat 2026»-ին

Եթե Կազանում առաջընթաց չարձանագրվի, ապա դրա պատասխանատուն լինելու է ադրբեջանական կողմը

Դովիլյան հայտարարությունից հետո շատ է խոսվում այն մասին, թե ԼՂ հարցի կարգավորումն այժմ նոր փուլ է մտել, և հունիսին Կազանում սպասվելիք եռակողմ հանդիպման ժամանակ մենք ականատես ենք լինելու էական փոփոխությունների:

ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր, ԱԺ Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում կարծիք հայտնեց, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների նախագահների վերջին հայտարարությունը որոշակիորեն ավելի հստակեցում էր պարունակում. «Եթե համանախագահների, համանախագահող երկրների նախագահների նախորդ հայտարարությունները շատ ավելի ընդհանուր էին, ապա այս անգամ հստակ էր մեսիջը, որ ժողովուրդներին պետք է պատրաստել խաղաղության: Ակնհայտ էր նաև այն, որ համանախագահող երկրները արդեն որոշակի տեղաշարժ են ակնկալում Կազանում»:

Այդուամենայնիվ, ըստ Զոհրաբյանի, այս հայտարարությունն ու դրանում եղած ակնկալիքները խնդրի մի կողմն են, և հայկական կողմը ևս բազմիցս ասել է, որ պատրաստ է կառուցողական բանակցային դաշտում հասնել խնդրի լուծման միջազգային իրավունքի իրավահավասար նորմերի շրջանակում. «Մենք բոլորս ցանկանում ենք, որ խնդիրը լուծվի խաղաղ ճանապարհով և միջազգային իրավունքի եռամիասնության նորմերի շրջանակում, բայց ադրբեջանական կողմի ոչ կառուցողական դիրքորոշումը ինձ լավատեսություն չի ներշնչում, որ Կազանում առաջընթաց կլինի: Եթե Կազանում առաջընթաց չարձանագրվի, ապա միանշանակ է, որ դրա պատասխանատուն լինելու է ադրբեջանական կողմը»:

Զոհրաբյանն իր կարծիքը հիմնավորելու համար հիշեցրեց, որ նույն Դովիլի հայտարարությունից հետո ադրբեջանական կողմն իր երկրի առաջին դեմքերի մակարդակով կրկին անգամ խոսեց Ադրբեջանի` իրենց համար ընդունելի տարածքների շրջանակում տարածքային բարձրագույն իրավունքի մասին:

Զոհրաբյանը նաև նկատեց, որ, միևնույն ժամանակ, համանախագահող երկրների նախագահները հստակ չեն արձագանքել Ադրբեջանի ներքին գործերի նախարար Մամեդյարովի այն հայտարարությանը, թե առնվազն ծիծաղելի է հայկական կողմի տեսակետը, որ պետք է շփման գծից հետ քաշել դիպուկահարներին. «Նա նշել էր, թե այդ դեպքում ինչի համար են դիպուկահարները: Սա նշանակում է, որ այդ երկրի համար մեկ դիվանագետն ուղղակիորեն հաստատում է, թե դիպուկահարները նրա համար են, որ սպանեն հայ զինվորներին: Ադրբեջանի դիպուկահարներին վարժեցնող կազմակերպության ղեկավարը ևս հայտարարել էր, որ իրենք դպրոցական հասակից դիպուկահարներ են պատրաստում հայ զինվորին սպանելու համար, և ես զարմանում եմ, որ դիվանագիտական այս կոպիտ ձևակերպմանը միջազգային հանրության արձագանքը չեղավ»:

Զոհրաբյանը տեղեկացրեց, որ այդ հարցն ինքը բարձրացնելու է ԵԽԽՎ հունիսյան նստաշրջանում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում