Wednesday, 10 06 2026
17:50
Իրանը հայտարարել է, որ ԱՄՆ-ի կողմից հրադադարի ռեժիմի խախտումները վնասում են դիվանագիտությանը
ՀՀ սեփականության իրավունքն է գրանցվել Քանաքեռավան գյուղի շուրջ 20.6 հա մակերեսով անշարժ գույքի նկատմամբ. Նիկոլ Փաշինյան
17:30
Պեկինը զսպվածության կոչ է արել ԱՄՆ-ին և Իրանին
Չեմ մոռանում վերցնել ՀԴՄ. վարչապետ
17:10
Ուկրաինան ստեղծում է Patriot համակարգի սեփական այլընտրանքը. The Telegraph
Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկայում
Ֆիդանը կմեկնի Մոսկվա
Սրանք մեկը մյուսից ունիկալ են. Արայիկ Հարությունյան
16:30
Բելֆաստում անկարգություններ են
Հակառակ մանիպուլյացիաներին՝ մեր երկրում հանցագործությունները նվազել են. ՆԳՆ խոսնակ
Հայաստանը կրկին չի մասնակցել ՀԱՊԿ միջոցառումներին. Լավրով
Երևանի հասարակական վայրերում շարունակվում է էլեկտրոնային թափոնների հավաքագրումը
Ալիջան և Աքյաքա անցակետերի բացումով հայ-թուրքական առևտուրը արագ կհասնի 1 մլրդ դոլարի. Yeni Şafak
Մտադիր չենք հանդուրժել ԵԱՏՄ-ի և ԵՄ-ի միջև ընտրության հարցում Երևանի մոտեցումը. Զախարովա
15:30
Չինաստանը և Հյուսիսային Կորեան կարևոր համաձայնությունների են հասել Փհենյանում. Սի Ծինփին
Անհասկանալի և անընդունելի է․ Զախարովան՝ հայաստանյան ընդդիմադիրների «հալածանքների» մասին
15:10
Իրանն ու ԱՄՆ-ը մոտ են մեծ միջուկային գործարքին. մանրամասներ
Ղազախստանը սահմանադրությամբ փակել է Նազարբաևի դարաշրջանը
14:50
Իրանը տարածաշրջանի երկրներին կոչ է արել իրենց տարածքները չտրամադրել ԱՄՆ-ի հարձակումների համար
Նպատակը՝ պառակտում մտցնելն է․ ըստ Զախարովայի՝ ԵՄ-ն փորձում էր վերահսկել ՀՀ-ում ընտրական ցիկլը
14:30
Իրանի զինված ուժերը գրոհել են տարածաշրջանում ԱՄՆ-ի շահերը ներկայացնող 21 օբյեկտի վրա
Չունենք որևէ դեպք, երբ առանց դատարանի թույլտվության՝ ՀԿԿ-ն իրականացրել է գաղտնալսում․ Նահապետյան
14:10
Մոսկվան և Կիևը փոխադարձ հարվածներ են հասցրել. Ուկրաինայում կան վիրավորներ
ՀԿԿ նախագահը խոստանում է նոր բացահայտումներ, խուզարկություններ, ձերբակալություններ, հետապնդումներ
13:50
Այս տարի Հայաստանում կանխատեսվում է ՀՆԱ-ի շուրջ 5.25% աճ. ԱՄՀ
Եթե կա արձանագրություն, ձայների փոշիացում լինել չի կարող․ ԿԸՀ նախագահը՝ ընտրությունների մասին
«Ռոսսելխոզնադզոր»-ը ամսական մոնիտորինգ է անցկացնում հայկական արտադրանքի նկատմամբ
Ձայների վերահաշվարկի պատշաճ դիմում շատ քիչ ենք ստացել․ ԿԸՀ նախագահ
Շնորհավորական ուղերձ Ազգային ժողովի ընտրությունների կապակցությամբ
Ընդդիմության համար շահեկան է բոլոր քրեական գործերը պիտակավորել քաղաքական հետապնդում անունով․ Գալյան

ՊՊԾ գնդի գրավումը. Ինչո՞ւ էր ռուսական մամուլը «Սասնա ծռերին» ահաբեկիչ համարում

2016 թվականի հուլիսի 17-ին «Սասնա ծռեր» խմբի կողմից ՊՊԾ գնդի գրավումը հակասական կարծիքներ էր առաջացրել ոչ միայն հայաստանյան հասարակական-քաղաքական դաշտում, այլև միջազգային հանրության շրջանակներում։ Հիշում ենք այդ օրերին արևմտյան կառույցների, դեսպանատների կողմից հնչող բավականին զուսպ արձագանքները, հայտարարություններն այն մասին, որ խնդիրը պետք է բացառապես խաղաղ ճանապարհով հանգուցալուծվի, ինչը, սակայն, չենք կարող ասել Ռուսաստանի մասին։ Կրեմլն իր խոսափողների միջոցով մեկ անգամ չէ, որ «Սասնա ծռերի» գործողությունը որակեց որպես ահաբեկչություն ու Հայաստանի իշխանություններին անուղղակիորեն կոչ արեց գրոհի ճանապարհով հանգուցալուծում գտնել։

Քաղաքագետ Գագիկ Համբարյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց՝ Ռուսաստանի այդօրինակ վարքագիծը նորություն չէ. աշխարհում տեղի ունեցող բոլոր գործընթացները, որոնք այդ երկրի իշխանություններին դեմ են, իր համար անմիջական սպառնալիք է համարում. «Մոսկվան դրանք որակում է որպես «Մայդան» կամ ահաբեկչություն։ Պաշտոնական Մոսկվան բոլոր ապստամբությունները համարում է ահաբեկչություն։ Հայաստանում «Էլեկտրիկ Երևանը» ևս այդ տրամաբանության մեջ էր դիտարկում՝ համարում էր, որ Արևմուտքն է կազմակերպել ու իր դեմ է ուղղված։ Զարմանալի չէ, որ այս կոնտեքստում նաև ՊՊԾ գնդի գրավումը Ռուսաստանի կողմից նման արձագանք ստացավ»։

Ըստ քաղաքագետի՝ Արևմուտքի արձագանքն ավելի կշռադատված էր և օբյեկտիվ. «Մենք Արևմուտքի կողմից համենայնդեպս ավելի զուսպ ու առանց պիտակավորումների արձագանքներ էինք լսում»։

«Եվրոպական ընտրություն» նախաձեռնության ղեկավար Տիգրան Խզմալյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում հիշում է՝ առաջին մի քանի օրերի ընթացքում ռուսական լրատվամիջոցները բավականին զուսպ էին արձագանքում հայաստանյան իրադարձություններին։ Արդեն մի քանի օր անց ռուսական մամուլը «Սասնա ծռերին» ահաբեկիչ էր անվանում. «Ռուսաստանը շատ ավելի կարևոր և զավեշտալի դեր էր խաղում այս ամենում, քան մեզ մինչև հիմա հայտնի է դարձել։ Կգա ժամանակ՝ մենք կիմանանք ավելին։ Գրավումից 4 օր անց սկսեցինք Ռուսաստանի պատգամավորներից, մեկնաբաններից կոչեր լսել՝ անմիջապես ոչնչացրեք ահաբեկիչներին, մինչդեռ Արևմուտքը խուսափում էր այդ ձևակերպումներից։ Ռուսաստանը սկզբից դիրք էր գրավել՝ ուսումնասիրելու հասարակության արձագանքը, ու առաջին օրերին փորձում էր պայմանական Հոկտեմբերի 27 իրագործել։ Այսինքն՝ եթե ժողովուրդը ապստամբեր, Ռուսաստանը պատրաստվում էր միջամտել՝ հասնելով իր նպատակին»։

Խզմալյանը մանրամասնում է՝ տեսնելով, որ 4 օր շարունակ ժողովուրդը, ճիշտ է, դուրս է եկել փողոց, բայց չի միջամտում, չի գնում առաջ՝ միանալու ապստամբներին, սկսեցին կիրառել «Պլան Բ», որը մեր զրուցակիցն անվանում է «Մարտի 1»-ի ծրագիր. «Եթե սկզբում փորձում էին օգտվել ապստամբների հաջողությունից ու հասնել նպատակին, հետագայում փորձեցին այդ նույն նպատակին հասնել՝ հրահրելով պատերազմ ապստամբների կյանքի գնով։ Ահա ինչով է բացատրվում այդ տարօրինակ փոփոխությունը՝ սկզբում չեզոք դիրք, հետո որակել ահաբեկչություն։ Ապրիլյան պատերազմից հետո Կրեմլը և անձամբ Պուտինը շահագրգռված էին Հայաստանում ոչ միայն իշխանափոխության հեռանկարով, այլև սեփական թեկնածուով՝ քոչարյանական ճամբարից։ Այնպես որ՝ Ռուսաստանն ընդգծված փորձում էր օգտագործել քաղաքացիական պատերազմ հրահրելու համար»։

Ապրիլյան պատերազմի ժամանակ, ըստ մեր զրուցակցի, Ռուսաստանը նպատակ է ունեցել ռուսական զորք մտցնել երկու ռազմավարական շրջաններում՝ հայ-ադրբեջանական հյուսիսային շրջանում և հայ-իրանական սահմանում, որը կվերահսկեն ռուսական «խաղաղապահները». «Երբ Երևանը չարձագանքեց, ու բանակը չնահանջեց, իսկ Սերժ Սարգսյանը ոչ թե Մոսկվա, այլ Բեռլին գնաց՝ այնտեղ հայտարարելով, որ հովանավոր չունենք, դա բերեց նրան, որ Ռուսաստանն արագացրեց Սերժ Սարգսյանին փոխելու ջանքերը։ Անգամ Սերժ Սարգսյանի նման թույլ ու վերահսկվող կառավարությունը բավարար չէր Պուտինին։ Ահա որն է Ռուսաստանի ու Արևմուտքի սկզբունքային տարբերությունները»։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում