37-ամյա Շելդոն Մփոֆուն իր այգում աշխատելիս քլունգով քարին այնպես է հարվածել, որ ծանր գործիքը դիպել է հենց ճակատի մեջտեղը՝ չվնասելով ուղեղը:
Արյունահոսող վերքով նա զանգահարել է շտապօգնություն, որտեղից նրան ասել են, որ շտապօգնության կարիք չունի, սակայն մեկ ժամվա ընթացքում պետք է հիվանդանոց հասնի: Տղամարդը, ով այդ ժամանակ միայնակ է եղել տանը, կապել է վերքը և ավտոբուսով հասել հիվանդանոց:
Գլուխը հետազոտելուց հետ բժիշկները ցնցվել են այն փաստից, որ քլունգը դիպել է ուղեղից մի քանի միլիմետր հեռավորության վրա և չի վնասել այն:
Տղամարդու փրկվելը հրաշք համարելով՝ բժիշկները վստահեցրել են Շելդոնին, որ նա կդառնա հիվանդանոցի լեգենդը, հաղորդում է Mail Online-ը:















































