Wednesday, 03 06 2026
2026-ի ճանապարհաշինական ծրագրերում գերակշռում են համայնքային և տեղական նշանակության ճանապարհները
Ռոբերտ Աբիսողոմոնյանը և Շեյխա Նասեր Ալ Նուեյսը քննարկել են զբոսաշրջության ոլորտում համատեղ նախաձեռնությունները
Հրդեհ Ծովագյուղում․ հրշեջ-փրկարարները կանխել են կրակի տարածումը
Հայաստանն ու ՄԱԿ ՓԳՀ-ն ամրապնդում են համագործակցությունը միջազգային պաշտպանության համակարգերի զարգացման ուղղությամբ
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Գեղարքունիքի մարզում
Ֆրանկոֆոնիայի դիտորդական առաքելության ղեկավարի գլխավորած պատվիրակությանը ներկայացվել է Սահմանադրական բարեփոխումների ընթացքը
00:03
Իրանն ու ԱՄՆ-ն աշխատում են համաձայնագրի վերջնական ձևակերպումների վրա․ Արաղչի
Քաջարանից Ագարակ ձգվող հսկայական կամուրջներն ու թունելները վերափոխում են Հայաստանի ճանապարհային ենթակառուցվածքը
Հայաստանի ոչ նյութական մշակութային ժառանգության ցանկը համալրվել է նոր արժեքներով
Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության դիտորդական առաքելության անդամների հետ քննարկվել է ընտրական գործընթացի թափանցիկության գործում Հակակոռուպցիոն կոմիտեի դերը
23:39
Զելենսկին Եվրոպային կոչ է արել ավելի մեծ աջակցություն ցուցաբերել Հայաստանին
Գլխավոր դատախազը կարևորել է ընտրական հանցագործությունների նկատմամբ զրոյական հանրային հանդուրժողականությունը
23:36
Լեհաստանն ԱՄՆ-ին առաջարկել է իր տարածքում մշտական ռազմաբազա հիմնել
ՌԴ ԱԳՆ-ն հույս ունի, որ Հայաստանն ընտրություն կկատարի երկու երկրների եղբայրական հարաբերությունների ամրապնդման օգտին
Երևանում տելեգրամյան հավելվածի միջոցով ապօրինի թմրաշրջանառության դեպքով ձերբակալվել է չորս անձ
23:33
ՆԱՏՕ-ի Հյուսիսատլանտյան խորհրդի պատվիրակության այցը Կիև սկսվել է ուկրաինացի զոհված զինվորների հիշատակին հարգանքի տուրքով
Որքա՞ն մարդ է մասնակցել այսօր կայացած «Ուժեղ Հայաստանի» հանրահավաքին
Մեծ քանակությամբ զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ՝ Արմավիրի և Արտաշատի համայնքային ոստիկանների բացատրական աշխատանքի արդյունքում
23:26
ԱԱ-2026-ի 5 դեռահաս ֆուտբոլիստ, որոնք կարող են դառնալ մրցաշարի բացահայտում
Արդի տեսահսկման համակարգ՝ Քրեակատարողական ծառայությունում
Մի՛ ընտրեք այլ երկրների ծառայող ուժերի
Տնտեսվարող սուբյեկտների գազի հաշվառման սարքերը կտեղադրվեն «Գազպրոմ Արմենիայի» հաշվին. ՀԾԿՀ որոշում
Մեկ օրում հայտնաբերվել են 10 հետախուզվող, 2 անհետ կորած. ՆԳՆ
Ապամոնտաժվել է Դիմաց լեռան տարածքում տեղադրված կառույցը. Համբարձում Մաթևոսյան
Վանաձորում, Գյումրիում, Արարատում և Հրազդանում մթնոլորտային օդում փոշու պարունակությունը մայիսի 23-29-ը
Չենք տրվելու «ելակ կամ պետություն» կեղծ այլընտրանքին․ մենք անրդեն ընտրել ենք․ վարչապետ
ՊԵԿ-տնտեսվարող բաց երկխոսություն․ քննարկվել են կրիպտոակտիվների ոլորտի հարկային կարգավորումները
Կառավարությունը կսուբսիդավորի ջերմատնային ապրանքի արտահանումը
22:10
Ճապոնիային հարվածել է ամենաուժեղ թայֆունը
Ռուսաստանաբնակ բլոգերի մասնակցությամբ ընտրակաշառքի գործով քրեական վարույթ է նախաձեռնվել

Ա. Մովսիսիյան. «Նաիրիտին» անհրաժեշտ է 400-500 մլն դոլարի ներդրում

Նաիրիտի բաժնետոմսերի 90%-ը 2006 թ. «Ռայնովիլ Փրոփըրթի» ընկերությանը մասնավորեցնելուց հետո ամենաշատ արտադրանքը արձանագրվել է 2007-2008 թթ., երբ գազի գինը սահմանին 54 դոլար/1խմ էր։ Այս մասին այսօր կառավարության նիստի ժամանակ ասաց Էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսիյանը։

«Դրանից հետո գազի գինը աստիճանաբար բարձրացավ՝ բավականին ծանր ազդեցություն թողնելով Նաիրիտի ամբողջ տնտեսության վրա։ Դա բերում էր ինքնարժեքի թանկացման, անհրաժեշտ էր անընդհատ նոր շուկաներ փնտրել։ Բայց ունեին խնդիր՝ քլորոպրենային կաուչուկների վերականգնումը, որը նույնպես հարցականի տակ ընկավ, այն պատճառով, որ միջազգային շուկայում նավթամթերքների գները սկսեցին աննախադեպ աճ գրանց, իսկ բութադիենը նավթամթերքի ածանցյալ է, և այս պարագայում բնականաբար կաուչուկների գինը համարժեք արձագանք չէր գտնում՝ կախված նավթամթերքների գնի աննախադեպ աճից։ Եվ վերջնակետը դարձավ 2008 թ. միջազգային ճգնաժամը, որի արդյունքում ամբողջ համաշխարհային տնտեսությունը, այդ թվում նաև քիմիական ոլորտտ հայտնվեց կոլապսի մեջ։ Խնդիր առաջացավ նոր զարգացման ծրագիր ստեղծելու և իրականացնելու։

2010 թ.-ին բաժնետերերի կողմից հաստատվեց նոր զարգացման ծրագիրը, որը հիմնված էր հետճգնաժամային ժամանակամիջոցում ստեղծված նոր մոտեցումների վրա և ավելի մեծ ներդրումներ էր պահանջում, քան այն ծրագիրը, որը կար նախաճգնաժամային վիճակում։ Ծրագիրն արդեն պատրաստ է, այս պահին ամբողջ ծրագիրը հետաքրքրությունների հայտ ստանալու նպատակով հայտարարության տեսքով դրված է մեր նախարարության կայքում (http://www.minenergy.am/images/stories/documents/NAIRIT.pdf)։ Փնտրում ենք միջազգային օպերատոր, որը որ ի վիճակի կլինի և ձեռնամուխ կլինի այս ծրագրի իրագործմանը։ Անհրաժեշտ է մոտավորապես 400-500 մլն դոլարի ներդրումներ, որ Նաիրիտի հարցը վերջնական լուծվի և Նաիրիտը դուրս գա միջազգային չափանիշների։ Անհրաժեշտ են այնպիսի օպերատորներ, որոնք այսօրվա շուկայում կարող են գործ ունենալ նման մեծ ներդրումների, մեծ ֆինանսական միջոցների հետ»,- ասաց Ա. Մովսիսյանը՝ հավելելով. «գտնում եմ, որ այն ճանապարհով, որով գնում ենք, հնարավորություն կտա այս վիճակից ուղղակի փրկելու «Նաիրիտը»»։

Նախարարի խոսքով՝ հայտեր ներկայացնելու վերաբերյալ հայտարարությունը տրվել է մոտ մեկ ամիս առաջ, իսկ հայտերի ներկայացման վերջնաժամկետը հունիսի 15-ն է։ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն էլ ասաց, որ այս մրցույթի վերաբերյալ կառավարությունը տեղյակ է պահել Եվրոբանկին ու Արժույթի միջազգային հիմնադրամին։ Ա. Մովսիսյանը նշեց, որ «Նաիրիտում» աուդիտ է անցկացվել, որի եզրակացությունը նույնպես դրված է նախարարության կայքում։ «Որպեսզի նաև օպերատորը հստակ պատկերացում ունենա «Նաիրիտի» ֆինանսական վիճակի վերաբերյալ, հանձնարարված է ֆինանսների նախարարության աուդիտին և ՊԵԿ-ին, որպեսզի իրականացնեն ստուգումներ և ամենք ունենանք ամբողջական պատկերը»,- հայտարարեց վարչապետը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում