Ամերիկացի երգչուհի Բրիթնի Սփիրսը երկրպագուներին ուրախացրել է իր նոր տեսահոլովակով:
Օրերս համացանցում են հայտնվել Work Bitch! հիթի հիման վրա նկարահանված տեսահոլովակի նոր թիզերը:
Դատելով 16 վայրկյանանոց թիզերից՝ տեսահոլովակը «թեժ» է լինելու: Նոր վիդեոաշխատանքում Բրիթնին ցուցադրում է իր գեղեցիկ մարմինը՝ բաց հագուստներով պարելով այլ աղջիկների ընկերակցությամբ:















































