Քանյե Ուեսթը նեղացել է երգիծաբան Ջիմի Քիմելից, ով ծաղրել է BBC One ռադիոկայանին տված նրա հարցազրույցը: Սեպտեմբերի 27-ին Ուեսթը Twitter-ում գրել է, որ «Ջիմի Քիմելը չափն անցել է՝ փորձելով ծաղրել երկար տարիների ընթացքում ԶԼՄ-ներին տված առաջին անկեղծ հարցազրույցը»:
Քիմելն իր Jimmy Kimmel Live! շոուի ընթացքում ծաղրել է Քանյե Ուեսթին, ով իր My Beautiful Dark Twisted Fantasy ալբոմը «անթերի» է անվանել, իսկ ինքն իրեն՝ «երկրագնդի վրա համար առաջին ռոք-աստղը»: Մեկնաբանելով այս արտահայտությունները՝ Քիմելը կատակել է, թե դեռ պարզ չէ՝ որ մոլորակի վրա է ապրում Քանյեն, և որ նա չպետք է ինքնագովազդով զբաղվի: Դրանից հետո ցուցադրվել է մի տեսագրություն, որտեղ Քանյե Ուեսթի հարզացրույցը բեմականացրել են երկու երեխաներ:
Քանյե Ուեսթն իր հերթին նշել է, որ դա որպես կատակ չի ընդունում և իր գրառման մեջ Քիմելի վերաբերյալ մի քանի վիրավորական բաներ է գրել:
Նշենք, որ Քանյեն, ով գրեթե 20 անգամ «Էմմի»-ի է արժանացել, հաճախ է իր արտահայտությունների պատճառով ամերիկյան ԶԼՄ-ների կողմից ծաղրի ենթարկվում:








































