«Լիվերպուլ»-ի գլխավոր մարզիչ Բրենդան Ռոջերսը անդրադարձել է իր խաղացողներ Լուիս Սուարեսի ու Դանիել Սթարիջի մարզավիճակներին:
«Սուարեսի վերադարձից հետո ոչ ոք չի պատրաստվում Դանիին նստեցնել պահեստայինների նստարանին: Դանիելը 100 տոկոսով համարվում է հիմնական կազմի խաղացող, ումից մյուս թիմերի պաշտպանները վախենում են:
Ջո Ալենը ծնկատակի ջլի վնասվածք ունի, այդ իսկ պատճառով հիմա չի կարող խաղադաշտ դուրս գալ:
Ինչ վերաբերում է Ագերին, ապա մենք սպասում ենք նրա շուտափույթ ապաքինմանը: Նա արդեն մի քանի մարզում է անցկացրել ու լավ տեսք ունի»,- ասել է Ռոջերսը:







































