Քաղաքապետարանում այս պահին ընթանում է տրանսպորտի թանկացման հարցով հանձնաժողովի նիստը, որին, սակայն, թույլ չեն տվել մասնակցել մի շարք լրատվամիջոցների՝ «Հրապարակ»-ի, «Ա1+»-ի «Երկիր Մեդիա»-ի, «Ժամանակ»-ի և «Առաջին լրատվական»-ի լրագրողներին:
Քաղաքապետարանի հասարակայնության հետ կապերի աշխատակից Արթուր Սարուխանյանը պատճառաբանել է, թե լրագրողները մի փոքր ուշացել են նիստից: Ստացվում է՝ նիստին չեն մասնակցում ընդդիմադիր հայացքներ ունեցող լրատվամիջոցները:










































