Sunday, 21 06 2026
Իսրայելը չի հեռանա Լիբանանի հարավից․ Նեթանյահու
23:50
Իսպանիան առանց դժվարության հաղթեց Սաուդյան Արաբիային
23:40
Իրանի պատվիրակությունը լքել է Շվեյցարիայում ընթացող բանակցությունների վայրը
23:30
Հնագույն հրաշքի նոր շունչ․ Պարթենոնը՝ վերականգնված տեսքով
Ընդդիմադիր ուժերի դիմումները միավորվել են և քննվելու են հունիսի 26-ին․ ՍԴ
23:10
167 000 դոլարանոց աթոռ, որը փոխում է գույնը՝ կախված լույսից
Սևանա լճի մակարդակի բարձրացումը այսօրվա դրությամբ կազմել է 50 սմ
22:50
Մինիոնները վերադառնում են՝ այս անգամ որպես կինոռեժիսորներ
Վերջին 4 տարում Երևանում ստեղծվել է մոտ 60 հա կանաչապատ տարածք
22:30
NASA-ի գաղտնազերծված նյութերը նոր շոկային քննարկում են առաջացրել Լուսնի մասին
Ե՛վ նոր դպրոց, և՛ նոր մանկապարտեզ՝ Զառ բնակավայրում․ Ռոմանոս Պետրոսյան
22:10
Լուվրի ղեկավարությունը ահազանգում է՝ թանգարանը քայքայվում է
Մոսկվան այլևս գլխավոր խաղացողը չէ. Երևանի և Բաքվի շահերը համընկնում են արտաքին ապակայունացման դեմ
21:50
Ինչո՞ւ է ծովի ջուրը աղի, իսկ գետերինը՝ քաղցրահամ
«Թավշյա» հանդուրժողականության գինը․ ՌԴ միջամտությունը հարվածեց հենց Փաշինյանին
21:30
Ռոբին Հուդին ապաստան տված 1200-ամյա կաղնին «մահացել» է
Ռուսաստանը ի վիճակի չէ պաշտպանելու Ղրիմը՝ կայսերական հպարտության խորհրդանիշը. անհույս վիճակ է
21:09
«Սարդ-մարդը․ Նոր օր» ֆիլմի առաջին մեծ թրեյլեր շուտով էկրաններին
Կենտրոնական Ասիան հաղթահարում է «Ռուսաստանի նախաբաղնիքի» բարդույթը
20:45
Պիկասո և 17 կգ հաշիշ. Ֆրանսիայում գտել են 15 միլիոն եվրո արժողությամբ գողացված կտավը
20:30
«Վարդագույն» էկզոմոլորակի անակնկալը
20:15
Էբոլա վիրուսի Բունդիբուջիո շտամի դեմ մշակվում են երեք նոր պատվաստանյութ
Կիրակնօրյա լրատվական վերլուծական թողարկում
19:50
«Գրեմմի» մրցանակաբաշխության նոր անվանակարգերն ու կանոնների փոփոխությունները
Ողբերգություն Ներքին Գետաշենում. 17-ամյա պատանին խեղդվել է Արգիճի գետում
19:30
Ե՞րբ է լինելու այս տարվա ամենաերկար օրը
19:20
Կանադայում հայտնաբերվել է շուրջ 2 մլրդ տարեկան ջրային պաշար
19:10
Հայտնաբերվել է Մոցարտի կորած ձեռագիրը
19:00
Իրանի և ԱՄՆ-ի միջև ձեռք է բերվել պայմանավորվածություն. Պակիստանի ԱԳՆ ղեկավար
18:50
Ջեյ Դի Վենսը հայտնել է Իրանի հետ բանակցություններում առաջընթացի մասին

Ո՞վ է հղացել Սերժ Սարգսյանի ինքնաթիռը խոցելու գաղափարը

Այսօր Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում մեղադրող դատախազ Արամ Արամյանը հրապարակել է «Նորք-Մարաշի» զինված խմբի 20 անդամի մեղադրական եզրակացությունը: Ըստ այդմ՝ Վահան Շիրխանյանը ծանոթացել է Արթուր Վարդանյանի հետ, նա խորհուրդ է տվել Հայաստանում իշխանափոխության հասնելու գործողություններում զերծ մնալ պետական մարմինների վրա հարձակումներ գործելուց, նա իշխանափոխության հասնելու հնարավոր տարբերակներից է համարել Սերժ Սարգսյանի վրա մահափորձ իրականացնելու ճանապարհը: Վահան Շիրխանյանը նաև պարտավորվել է ապահովել բանակի մասնակցությունը, կամ ապահովել բանակի չեզոքությունն այդ գործընթացներում, քանի որ անձամբ ծանոթ է եղել Պաշտպանության արդեն նախկին նախարար Սեյրան Օհանյանի հետ: Ստեղծված զինված խմբի անդամները քննարկել են նաև թռիչքի պահին Սերժ Սարգսյանի ինքնաթիռը խոցելու հնարավորությունը, սակայն այդ ուղղությամբ որոշակի քայլեր չեն ձեռնարկվել:

Մեղադրական եզրակացությունը մի քանի ուշագրավ հարցեր է ծնում: Մեր հասարակության մի զգալի հատվածը մինչև հիմա էլ մտածում է, որ այս զինված խմբի պատմությունը բեմականացված է իշխանությունների կողմից` PR-ի և ներհամակարգային ինչ-որ խնդիրներ լուծելու նպատակով: Թերևս նման պնդումների պատճառն այն է, որ զինված խմբի ղեկավարը և անդամների մեծ մասը հանրությանն անծանոթ մարդիկ են և մինչ այդ քաղաքակական պահանջներով հանդես չեն եկել: Մյուս կողմից` ահաբեկչական ակտերի հեղինակները, որպես կանոն, հայտնի են դառնում հենց գործողություններից հետո:

Եթե մեղադրական եզրակացությունն իսկապես հիմնված է անհերքելի ապացույցների վրա, ապա բնական հարց է առաջանում, թե Արթուր Վարդանյանին և նրա հանցախմբին ո՞վ կամ ովքե՞ր են դրդել հրեշավոր գործողության կազմակերպմանը, որովհետև արժանահավատ չէ, որ ամբաստանյալի աթոռին հայտնված մարդիկ սեփական ուժերով կարող էին հեղաշրջում կազմակերպել կամ խոցել նախագահի ինքնաթիռը: Արդյո՞ք իշխանություններն ունեն այս հարցի պատասխանը, և քննության խնդիրն է եղել միայն կատարողներին բացահայտելը, որովհետև հնարավոր պատվիրատուի հետքերը տանում են երկրից դուրս` ազդեցիկ որևէ կենտրոն, որին անհասանելի են մեր իշխանության ձեռքերը: Թե՞ պատվիրատուները կամ առնվազն կասկածյալները միանգամայն այլ տեղ են, պատկերավոր ասած` Սերժ Սարգսյանի «քթի» տակ, և նրանք այս տարիներին դուրս են մղվել համակարգից` ֆիլտրումների հետևանքով: Օրինակ՝ այս գործի տարբեր դրվագներում հիշատակվում է Սեյրան Օհանյանի անունը: Արդյո՞ք ՊՆ նախկին նախարարը պաշտոնանկ է արվել, որովհետև իսկապես ինչ-որ առնչություններ է ունեցել զինված խմբի հետ:

Սակայն կան ավելի գլոբալ հարցադրումներ: Իսկական ողբերգություն է այն հանգամանքը, որ վերջին չորս տարիներին բացահայտվել կամ վնասազերծվել է չորս զինված հանցախումբ, որոնք նպատակ են ունեցել տապալելու Սերժ Սարգսյանի իշխանությունը: Սա ուղղակի հետևանք է իշխանության անորակ, անտաղանդ կառավարման, նաև նրա, որ մեր հասարակությունը չունի ապաշնորհ իշխանությանը հեռացնելու ավելի ռացիոնալ տարբերակներ ընտրելու կարողություն:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում