Մադրիդի «Ատլետիկո»-ի պաշտպան Դիեգո Գոնդինը հայտնվել է Դորտմունդի «Բորուսիա»-ի ուշադրության կենտրոնում: Այդ մասին տեղեկացնում է TalkSport-ը:
Ուրուգվայցի ֆուտբոլիստի գործող համաձայնագրի ժամկետը լրանում է 2015թ.: Սպասվում է, որ գերմանական կողմը պաշտոնական առաջարկով հանդես կգա առաջիկա ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ:
Հավելենք, որ Գոդինի ծառայություններով հետաքրքրվում են նաև «Մանչեսթեր Սիթի»-ն ու «Չելսի»-ն:








































