Տոկիոյում ցուցահանդեսի ժամանակ ճապոնական ընկերությունը ցուցադրել է ռոբոտ, որն ավտոմատ կերպով հավաքում է ելակը: Մեքենան կարողանում է հավաքել հասուն պտուղները և դրանք զգուշորեն կտրելով տեղավորել զամբյուղում: Մեքենան 1 ելակ հավաքելու համար ծախսում է 8 վայրկյան՝ պտղի հասունության աստիճանը գնահատելով մեխանիզացված սարքի միջոցով: Այս մասին տեղեկացնում է «Գոլոս Ռոսիին»:
Ռոբոտն ստեղծվել են Ճապոնիայի գյուղատնտեսական հետազոտությունների ազգային կազմակերպությունն ու «Սիբույա Սեյկի» ընկերությունը:
Մեքենան նախատեսված է հատուկ պատրաստված ջերմոցներում աշխատելու համար:
Ռոբոտի ստեղծմամբ, ըստ մասնագետների, հնարավոր կլինի ելակի հավաքման գործընթացը կրճատել ավելի քան 60 տոկոսով և նվազեցնել այդ պտղի ինքնարժեքը երկրում:











































