Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության ծառայությունը հրապարակել է «Հրաշք այգի» ընկերության նկատմամբ իրականացված վարույթի արձանագրությունը:
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետի կողմից «Հրաշք այգի» ՍՊԸ-ի տնօրենի նկատմամբ 2013 թվականի հուլիսի 24-ին նշանակված տուգանքի թիվ 4 որոշումը Ծառայությանը հայտնի հասցեներով ուղարկվել է, սակայն վերջինիս կողմից չի ստացվել, ուստի, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 59-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն` այն հրապարակվում է ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պաշտոնական կայքում:









































