Մակարոնեղենի խոշորագույն արտադրողներից մեկի՝ Barilla ընկերության ղեկավարը հրաժարվել է գովազդում օգտագործել հոմոսեքսուալ ընտանիքի կերպարը՝ գրում է The Guardian-ը:
Գվիդո Բարիլլան, որը ղեկավարում է ընտանեկան ընկերությունը չորրորդ սերունդ անընդմեջ, հայտարարել է, որ գովազդում օգտագործվելու է միայն «ավանդական, դասական ընտանիքը»:
Նա իր որոշումից դժգոհողներին առաջարկել է ընտրել այլ ապրանքանիշի մակարոնեղեն:
«Մեզ համար «ընտանիք» հասկացությունը ընկերության հիմնական արժեքներից է: Ես որոշում եմ կայացրել ոչ թե հոմոսեքսաուլների նկատմամբ հարգանքի բացակայությունից. նրանք իրավունք ունեն անելու այն, ինչ ցանկանում են՝ չանհանգստացնելով մյուսներին: Սակայն դա այն ընտանիքը չէ, որը մենք անվանում ենք դասական»,- ասել էր Բարիլլան իտալական ռադիոյի հետ զրույցում:








































